Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օտար կա, հայ չկա, դիակ կա. մահ կա, ծնունդ չկա գերեզման կա, խանձարուր չկա, սեր չկա, ատելություն կա, և ամենեն ավելի միություն չկա... Օրհասական է։ Հայաստանի ավերակաց վրա թափառահած թռչտող հայության անունը հանգչելու տեղ մը չը գտնելով և վերջապես հոգնելով ավերակաց տակ հոգին պիտի տա... Վա՜հ պիտի ջնջվի ուրեմն Հայության անունը՜՜՜... (հուսահատ ծունր կիյնա.— ժամանակը կերևա):



Տեսիլ Զ



ՀԱՅԱՍՏԱՆ և ԺԱՄԱՆԱԿ



ԺԱՄԱՆԱԿ.— Ո՛չ, չի պիտի ջնջվի, մի հուսահատիր, Հայաստան, դադրեցուր ողբդ։

ՀԱՅԱՍՏԱՆ.— (ձայնին դառնալով ու ոտքի ելնելով) Ո՞վ ես դու, ծերունիդ, Հայկա ստվե՞րն ես որ ձայնես արթնցար։

ԺԱՄԱՆԱԿ.— Քաջալերվե՛, Ժամանակն եմ որ քու աղետքներդ դարերե ի վեր կարձանագրեմ, այն աղետքներդ զորոնք քու որդիքդ գլխուդ վրա նետի պես տեղացուցին. քու տված ձայնովդ հայը քեզի հայհոյեց, քու տված սրտովդ հայը զքեզ ատեց, քու տված բազկովդ հայը քու գլուխդ ջաղխեց, քու տված արյամբդ Հայը օտարին կյանքը ազատեց, ժամանակը այն ատեն անզգա կեցավ`
տեսնելով որ Հայաստանի թշնամիքը իր հարազատ որդիքն էին, Այրարատայ գագաթեն իջնող հրեշտակադեմ մանկունքը, հետո մեյ մեկ արյունարբու հրեշներ դաձան։

ՀԱՅԱՍՏԱՆ.— Ո՜հ, միթե ցավերս արթնցնելո՜ւ համար եկար,