Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այո՛, այո՛, այն երգն է, զոր արշալույսին անկողնույս քով նստած կերգեր նա... Երկի՛նք և երկի՛ր, պատասխան տվե՛ք ինձ, ո՞ւր է Շուշանս... ուսկի՞ց եկավ յուր ձայնը... Շուշա՛ն, հոս եմ հոս... իսկ դու ո՞ւր ես, գրկեմ զքեզ... սեղմեմ ձեռքդ սրտիս վրա (ձախ կողմեմ շտապավ կը մեկնի):


ՏԵՍԻԼ Դ

ՊԱՐԵՏ և ՄԱՐԻԱՄ (աջ կոզմեն կուգան)

ՊԱՐԵՏ.– Ա՜հ, ո՜րչափ հոգնեցա... Այս ո՞րչափ քալեցինք, ե՞րբ պիտի գտնենք զինքը... արդյոք Վարդ թողո՞ւց զմեզ, իմ սիրելի որդյակս, որ իմ միակ հույսս և իմ ծերությանս նեցուկն էր...

ՄԱՐԻԱՄ.– Համբերե՛, սիրելի ամուսինս...
ՊԱՐԵՏ.– Համբերե՞մ... Այո՛, համբերեմ... Բայց այս քանի օր է որ իր հայրենի տնակը թողուք, հեռացավ և իր ալևոր հայրը հուսահատության մեջ ձգեց... Որդվույս այս բաժանումը կենացս փոթորիկն էր, որ պայթեցավ և կարծեմ միայն մահվան առջև պիտի խաղաղի... Այս խոսքը միշտ պիտի կրկնեմ. որդի մը հորը մահվան վրա քանի մը արցունք կը թափե, իսկ հայր մը որ որդվույն կենացը ամեն մեկ վայրկյանին մեն մի արցունք կը նվիրե... Ո՜հ, չը գիտեն որդիք հոր արժեքը... Վա՛րդ, Վա՛րդ, որչափ ապերախտ գտնվեցար քու ծերունի հորդ, որ ամեն մեկ վայրկյան քու երջանկությանդ համար կը մտատանջեր, և դու սիրուհվո մը համար մոռցար զինքը...