Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ Ա



Տեսարանն է Տիգրանա պալատը։ Ասուդ և Սիրանույշ կը հիշեն, թե ինչպես Ասուդ որսի մը ատեն ազատած է Սիրանույշի կյանքը ահագին վարազի մը ճիրաններեն։ Այն օրեն ի վեր կը սիրեն զիրար։ Սիրո արտահայտությունքը կընեն։ Ասուդի մեկնման պահուն, Միհրդատ կը տեսնե անձիքն. պետք է պատվար մը կանգնիլ անոնց մեջ, կ՚ըսե, որովհետև Տիգրան արդեն խոսք բացած է իրեն Արտավազդ արքայորդվույն և Սիրանույշի միության վրա։ Ասի Միհրդատա քաղաքական նկատառումներուն հարմար կուգա։ Միհրդատա հետ տեսակցության մը միջոցին Տիգրան կը հաստատե այդ միությունը և զՄիհրդատ թագավոր կանվանե Պոնտոսի` անոր ծովեզրա սահմանները պաշտպանելու համար Հռովմեացվոց դեմ, որք եկած են Փիննան պահանջելու, որ դերի է Տիգրանա քով, ապա թե ոչ պատերազմ։ Տիրան` Տիգրանա փոքր տղան, սիրահարյալ է Փիննայի, որ կը կեզծե և անորն ըլլալ կը խոստանա, յուր ազատման ի գերութենե։ Տիրան ալ խոսք կուտա զայն ազատիլ։

ՏԻՐԱՆ.— Կերդնում քու աչերուդ վրա... կերդնում սրույս վրա...