Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՓԻՆՆԱ.— Ուրէմն ի՞նչ կը խնդրեիր ինձմե։


ՏԻՐԱՆ.— Գիրկդ։

ՓԻՆՆԱ.— (թևերը բանալով) Ահավասիկ (կը գրկախառնին):


ԱՐԱՐՎԱԾ Բ



Միհրդատ Ասուդի լէզուն կարել տված է, որովհետև սրիկա է և կուռքերուն երկրպագություն չընէր։ Արդարս կը հաջողի Միհրդատի բլանը։ Սիրանույշ զայս ըսելէ հետո անմիջապես Արտավազգա հավանություն կուտա։ Իրենց միությունը և միանգամայն Միհրդատա թագավորությունը մէկ ավուր մեջ կը կատարվի մեհյանի մեջ:

ՏԻԳՐԱՆ.— Արդ քաջդ Միհրդատ, ահա Պոնտոսի թագավոր եղար հանուն Ասավածոց, ա՛ռ զորքերդ, ճամփա ե՛լ դեպի Պոնտոս, խորտակե՛ Հռովմեացվոց խրոխտ ճակատները, թափե՛ անխնա արյան հեղեղներ և այն հեղեղները մեր Աստվածոց փառքը և Հայաստանի հաղթանակը մանել են։

ՎԱՀԱԳՆ.- Թող Աստվածոց շուքը վրադ սփռի... Ի ծունթ ամենքնիդ ալ (ամենքը կը ծնրադրին: Աղոթք):


ԱՐԱՐՎԱԾ Գ



Հռովմեացի զորապետք Սիղղան և Ոպպիոս բանակին կարգադրությանը մասին կը խորհրդակցին։ Նույն միջոցին Արիոբարզան` Կապաթովկիո թագավորը, կուգա իր բանակով միանալ իրենց, որովհետև Միհրդատ զինքը գահընկեց ընելով իր 8-ամյա տղուն` Արիարաթը