Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ Ա

Միհրդատ թագավոր է Պոնտոսի։ Տիգրանեն օգնություն խնդրած է Արիարաթը վերստին թագավորեցնելու Կապաթովկիո վրա։ Միհրան և Բակուր զորապետք կը հասնին։ Միհրդատ Միհրանին կը հանձնե Արիոբարզանը կրկին տապալել և անոր տեղ թագավորեցնել Արիարաթը։ Փառնակես՝ Միհրդատա անդրանիկ որդին, կը կատղի իր անդրանկության իրավանց ոտնակոխ ըլլալուն համար և, ինչպես որ առաջին անգամ, այս անգամ ևս Ասուգի կը հանձնե տապալիլ զԱրիարաթ Հռովմեացվոց միջոցով։ Մյուս կողմանե կուզե հորմեն վրեժ առնել և ասոր համար իրեն դավակից կընտրե բացի Ասուդեն Պոնտացի Սուրեն նախարարը և Կորդիաս՝ ծովահենաց գլուխը։ Մինչդեռ Կորդիաս, Փառնակես և Ասուդ Կղխարո քարայրը ժողով մը ընելու ժամադրության վրա կը խորհըրդակցին, Բակուր վրա կուգա և կսպառնա Միհրդատի իմացնել ամեն բան։ Կորդիաս և Ասուդ կը վազեն ետևեն ու կը զարնին։

ՓԱՌՆԱԿԵՍ.— Երթանք... այսպես ջախջախինք մեր թշնամիները (կը մեկնին):

ԲԱԿՈԻՐ.- (երևալով, վիրավորված) Ո՞ւր կերթաք... Պիտի