Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեռնիմ... Հոգ չէ, բայց Միհրդաը չի պիտի կրնամ ազատել... (ծնկան վրա կիյնա)

ԱՐԱՐՎԱԾ Բ

Միհրդատ հոգևար Բակուրի կը հանդիպի, որ հոգին կուտար, կրնա արտասանիլ. «Փառնակես քեզ կը դավաճանե... զիս սպաննեց», ուստի Միհրդատ առաջի նախարարարաց ժողովույն կը դատե զՓառնակես.

ՓԱՌՆԱԿԵՍ.— Վճռե՛։


ՄԻՀՐԴԱՏ.— Զորակա՛նք,շղթայք զարկեք

ՓԱՌՆԱԿԵՍ*— Զի՞ս...Դահիճ հայր...

ԱՐՏԱՇԱՄԱ.— (առ Փառանկես) Ոտքը ինկիր...

ՄԻՀՐԴԱՏ. — Բանտարկեցե՛ք...

ԱՐԱՐՎԱԾ Գ

Փառնակես բանտին մեջ կը մտածե հորմեն առերես ներողություն խնդրելով բանտեն ազատել։ Ասուդ կուգա իրեն իմացնել, թե Արիարաթ գահընկեց եղած է։ Փառնակես կը խնդրե Ասուգեն, որ մեկու մը միջոցավ մայր թագուհին իրեն կանչե։ Ասուդ կը մեկնի անմիջապես։ Մայր թագուհին կուգա ինքնին ու խորհուրդ կուտա Փառնակեսի ներումն խնդրել։ Փառնակես կը հավանի։ Արտաշամա շղթաները կը քակե, ու կերթա ներումն խնդրել։ Նույն միջոցին դավակիցներեն Սուրեն կը հայտնե ամեն ինչ Միհրդատի և կուտա անոր իր զգեստները, որպեսզի իրեն տեղը Կղխարք քարայրի մոզովքին ներկա գտնվի։ Փառնակես և Արաաղամա կը ներկայանան Միհրդաաի։ Փառնակես հպատակության երդումկրնե։