Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ամենայն զբոսավայրք մանկությանս... Մնաս բարյա՜վ, մա՛յր իմ, այսուհետև ինծի համար թափած արցունքներդ գերեզմանիս վրա ժողվե...Կարողություն չի մնաց վրաս, ոտքերս կը դեդևին (քիչ քիչ կը տկարանա և վերջապես կիյնա) Ա՜հ, Շուշա՜ն... Մա՜յր իմ...


Տեսիլ է


ՆՈԻՅՆ և ՄԱՐԻԱՄ (մտնելով)


ՄԱՐԻԱՄ.— Ի՞նչ ձայն է որ լսեցի... մեկը «Մայր իմ» կաղաղակեր (կը տեսնե Գեղամը, քովը կը մոտենա, աղեկ մը կը դիտե և ճիչ մը կարձկե) ո՜հ, Գեղա՜մ։

ԳԵՂԱՄ.— Մա՜յր իմ... դո՞ւ ես...
ՄԱՐԻԱՄ.— Ե՛լ, ե՛լ, մայրդ գրկե, զավակս...
ԳԵՂԱՄ.— Ո՜հ, չեմ կրնար։
ՄԱՐԻԱՄ.— Ի՜նչ նիհար և դալկահար դեմք... ի՜նչ կթոտ ծունկեր... Բայց ի՜նչ եղար, զավա՛կս։
ԳԵՂԱՄ.— Սիրեցի աղջիկ մը և նա մերժեց սերս։
ՄԱՐԻԱՄ.— Դարձյալ սեր...
ԳԵՂԱՄ.— Ես ալ ինքզինքս լեռները նետեցի, բան մը չէի ուզեր ճաշակել, շունչ մը չէի ուզեր շնչել... Իզուր ուզեցի զինքը մոռնալ, քեզ մոռցա, մա՜յր իմ, զինքը չը կրցա մոռնալ... Իր հիշատակը դահճի մը պես կը հալածեր զիս... սրտես գունդագունդ հառաչանքներ հանել կուտար, զիս ուժե կը ձգեր... մայր իմ... այնպես որ հիմա մորս վերջին մնաս բարով մը ըսելու անգամ կարողություն չի մնաց վրաս։