Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թերթն է. «Անկումն Արշակունի Հարստության. Հեղինակություն Պետրոս Դուրյանի, 1870» (Տ, էջ Ը)։

Ա. Լուսինյանին ուղղած Պ. Դուրյանի 1871-ի սեպտեմբերի 30-ի նամակից երևում է, որ թատերախաղի ինքնագիրը գտնվել է Հ. Վարդովյանի մոտ։ Նույնը հաստատվում է նաև Ս. Սիմոնյանի հրատարակած արձանագրությունից» («Սփյուռք», 1959, թիվ 32 և 1961, թիվ 49— 52)։

Առաջին անգամ հրատարակվել է ՏԹ-ում, ապա զետեղվել «Երկեր»-ում (1947)։

Տպագրվում է ըստ 1872-ի ժողովածուի։

Ե. Դուրյանը Ա. Չոպանյանին գրած 1891-ի օգոստոսի 30-ի նամակում թատերախաղի գրության թվական է համարում 1870-ը (ԲԵՀ, 1967, № 1, էջ 170)։ Ինչպես տեսանք, նույն տարեթիվն է նշված նաև անվանաթերթի վրա։ Սակայն հեղինակի կենդանության օրոք «Օրագիր...» թերթում տպագրված կենսագրական ծանոթության մեջ ասված է, որ Դուրյանը «ավարտած ունի «Վարդ և Շուշան», Սև Հողեր, Արտաշես Աշխարհակալ և Անկումն Արշակունյաց Հարստության անուն ողբերգությունները...»։ Սրանից պարզ երևում է, որ 1869-ի հոկտեմբերին «Անկումն Արշակունի Հարստության» թատերախաղն արդեն հեղինակված էր, ուստի 1870 թվականը մնում է անհավանական։ Այնուամենայնիվ, տարեթիվը թողնում ենք ըստ ինքնագրի։

ՏԹ-ում և ներկայացման թատերազդում խորագրից հետո գրված է. «Թատրերգրություն երգախա՚ռն ի վեց արարս, յերիս պատկերս և ի մի վերջաբան» (թատերախաղում «ի մի լուռ վերջաբան (Թապլո վիվան)», բայց տպագրված է առանց «Վերջաբան»-ի։ Ինքնագրի անվանաթերթում առհասարակ ոչինչ չի նշված, թե ողբերգությունը քանի արարված ունի։ Արդյոք «Վերջաբան»-ի մասին հիշատակությունները պե՞տք է դիտել որպես վրիպակ, թե՞ այն իրոք եղել է։ Այս հարցի վերջնական պատասխան տալը հնարավոր չէ այլ ապացույցների բացակայության պատճառով։ Կարելի է ենթադրել, որ վերջաբան պետք է լիներ, քանի որ Դուրյանի բոլոր պատմական ողբերգությունները որպես կանոն այդպիսիք ունեն։ Իսկ եթե «Անկումն...»֊ի «Վերջաբան»-ը շի տպագրվել, ապա ըստ երևույթին այն պատճառով, որ 1872-ի ժողովածուի կազմողները Հ. Վարդովյանից թատերախաղի