Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ռայել Խորենացու «Հայոց պատմության» մեջ եղած հետևյալ վկայությունը. «...Թագաւորն Հայոց Արտաշիր անհուն սկսաւ ողողանել յանառակ ցան- կութիւնս, մինչև տաղտկանալ ՚ի նմանէ ամենայն նախարարացն։ Որոց եկեալ առ մեծն Սահակ, զբողոք բարձին' հրաւիրելով և զնա յօգնականու- թիւն ինքեանց, չարախօսել առ արքային Պարսից և 'ի բաց ընկենուլ զթա- գաւորն իւրեանց, և պարսիկ ածել ունող աշխարհիս» (Գիրք, Գ, ԿԳ), Անձինք — Պատմական են Արտաշիրը, Վռամը, Սահակ Պարթևը, Արծրունյաց Վաչե իշխանը, Աշոցա իշխան Հմայակը, Սուրմակը և Սուրեն Պահլավը։ 1) ...իր կողեն հոսող արյան կայլակներն — Համաձայն Աստվածա֊ շնչի, երբ հրեա զինվորներից մեկը գեղարդով խոցում է խաչված Հիսուսի կողը, նրանից հոսում է արյուն ու ջուր (Հովհ. ԺԹ, 34): 2)...փուշ պսակն- Ըստ Աստվածաշնչի, հրեա զինվորները Հիսու- սին խաչելության տանելով, նրան հագցնում են ծիրանի և գլխին դնում փշահյուս պսակ։ 3) ...հոմանի Մարիամներ — Ակնարկը վերաբերում է Մարիամ Մագ- թաղինեին, որը յուղաբեր (Հիսուսին յուղով օծող) կանանցից մեկն էր և որին Հիսուսը մի ժամանակ բուժել էր։ Նա անառակ էր և Քրիստոսի ազ- դեցությամբ մաքրագործվեց' դառնալով պարկեշտ ու ջերմեռանդ հավա- տացյալ։ 4) ...սուրբ Մարիամներ — Խոսքը Մարիամ Աստվածածնի (Աստվա- ծամոր) մասին է, որը, լինելով կույս, ծնեց Հիսոուսին։ 5) ... մեղաց խոր վիրապը — Ըստ ավանդության, Հայոց Տրդատ թագավորի հրամանով Գրիգոր Լուսավորիչը ոտք ու ձեռքը կապված նետ- վել է Երասխի (Արաքսի) ձախ ափին, Արտաշատի մոտ դտնվող մութ դուրը, որի վրա դրել էին մեծ երկանքաքար: Բայց քրիստոնեական հա- վատքը Գրիգորին կենդանի է պահել։ Գործածված է «մեղքերի անդունդ» իմաստով։ 6) ... խոստովանության մը սրբազան կապը — Խոստովանությունը քահանայի առջև զղջալով մեղքերին թողություն հայցելն է։ Խոստովանու- թյունը պետք է գաղտնիք մնար։ 7) ... Քրիստոսի հոտին գայլն է — Ակնարկված է Պողոս աոաքյալի արտահայտությունը. «Զգույշ կացէք անձանց և ամենայն հօտիդ... Քանզի