Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՐԻԱՄ.— Որդյա՜կ իմ, պիտի զրկվիմ քեզնե, չի պիտի կարենամ խորտակել այն դռները, որոնք զիս քեզնե պիտի բաժնեն... որոնք որդի մը արտասվալից մոր մը գրկեն պիտի զատեն։

ԳԵՂԱՄ.— Մի՛ այդպես թրջեր այրած19 արտասվոքդ20 սիրտս, մա՛յր իմ, որոնք սրտիս կրակը փոխանակ մարելու, ավելի կը բորբոքեն... Գոնե թող որ կենացս վերջին վայրկյաններուս քու մայրական ծոցդ թափեմ արցունքներուս վերջին մնացորդը, որոնք չեն նմանիր մանկությանս ատեն թափած արտասվացս, որք մարգրտի պես կը սահեին այտերուս վրայեն... իսկ այս կաթիլ, կաթիլ վազածը սրտիս արյունն է, որ աչքերես դուրս կը ժայթքե, վասնզի ալ21 արցունքս ցամքեցավ։
ՄԱՐԻԱՄ.— Ո՜հ, ա՞յս է կյանք ըսվածը... ա՞յս է զավակ ունենալը... Մայր մը զավակ մը ունենալու համար՝ պետք է որ անհուն սիրտ մը ունենա... ա՛հ, որդյակ իմ, արև մ՚էիր դու երկնքին երեսը, և եթե դու աներևութանաս կենաց հորիզոնեն, սև գիշեր մը պիտի պատե զիս...
ԳԵՂԱՄ.— Ուրեմն ինչո՞ւ ծնար զիս, եթե դու և ես այսպես թշվառ պիտի ըլլայինք22։
ՄԱՐԻԱՄ.— Կը տեսնես, որ սերը կսպառե23 քեզ։
ԳԵՂԱՄ.— Ո՜հ, սերն առաջին անգամ ինծի սիրուն հրեշտակ մը երևցավ, ես ալ յուր24 զմայլելի տեսքեն հրապուրված՝ գրկեցի զինքը... Բայց հետո տեսա, որ ալ նույն հրապույրը չուներ... Տեսա, որ25 սերը դահիճ մ՚է եղեր, որ տապար ի ձեռին զիս կը հալածեր կատաղաբար... Վերջապես հասավ ինձ... հարվածեց և զիս գետին տարածեց... Բայց, օրհնյալ ըլլա երկինք, խեղճ երիտասարդ մը