Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր Աղկան անունով մեկը, որին և գերի են վերցրել մանազկերտցիները (Հ. Բ, էջ 958-959)։

7) ՏԵՐ ՎԱՀՐԱՄ, ծեր քահանա — Այս կերպարի նախատիպը պատմական աղբյուրներում հիշվող այն երեցն է, որ Մանազկերտի պաշարման ժամանակ ստեղծեց մի հարմարանք, որին դիպչելով` թշնամիների արձակած քարերը «ի վերա իւրեանց ընկենոյր»:

8) ... Տուղրիլ, որ քանի մը տարիե ի վեր զորաց նորանոր գումարտակներ ղրկելով... հիմա ալ ինք պարսկական բանակին գլուխն անցած կուգա — Սելջուկ թուրքերը առաջին անգամ Գթլմուշի և Իբրահիմ Ցանալի առաջնորդությամբ ասպատակել են Հայաստանը 1048-ին, երկրորդ անգամ` 1049-ին, իսկ 1054-ի արշավանքը գլխավորում էր Տուղրիլը։

9) ... Սմբատաբերդ և Արծն քաղաքներուն կործանումը — Ըստ Չամչյանի Սմբատաբերդը գրավվել է 1048-ին, իսկ Արծնը` 1049-ին։

10) ... Հայը չորրորդ անգամ հոգի առնե — Ակնարկը վերաբերում է հայկական երեք` Երվանդունիների (ըստ Խորենացու), Արշակունյաց և Բшգրատունյաց հարստություններին։

11) Եթե հարվածն իմս Է` անկարելի Է որ չը մեռնի — Թաթուլի այս խոսքերը և առհասարակ ամբողջ միջադեպը վավերական է։ Լաստիվերտցին գրում է. «Իսկ զմի ոմն յազատացն կալեալ, որում անուն էր Թաթուլ որ էր այր հզօր և պատերազմասէր, զոր առեալ տարան առ Սուլտանն։ Եւ քանզի կարեվէր խոցեալ էր գորգի Արսուրանայ Պարսից ամիրային, զոր իբրև ետես Սուլտանն` ասէ. Եթէ դա ապրի, զքեզ ազատեմ, ապա թէ մեռանի, զքեզ դմա մատաղ հրամայեմ առնել։ Որ ետ սակաւ աւուրց մեռաւ։ Իսկ նորա պատասխանեալ, թէ իմ է զարկածն, չէ կենաց. թէ այլում է զայն ոչ գիտեմ։ Սուլտանն իբրև լուաւ թե մեռաւ, հրամայեաց սպանանել զնա, և քաջ բազուկ նորա հատեալ, ետ տանել Արսուրանայ ի մխիթարութիւն, թէ ի վատ բազկէ չէ մեռեալ քո որդին» («Պատմութիւն...», էջ 88, տե՛ս նաև Մ. Չամչյան, հ. Բ, էջ 995-996)։

12) ...Աղկան իշխանը ... մագաղաթի մը վրա անոնց խորնուրղները գրելով — Պատմական աղբյուրներում վկայված է, որ պարսիկ իշխաններից մեկը օգնել է պաշարված Մանազկերտի բնակիչներին «Բազում անգամ գրեալ ի քարտիսի ի սլաք նետին կապէր, և պատերազմի օրինակաւ մերձեալ ի պարիսպն` զնետն ի քաղաքն ընկենոյր» (Լաստիվերտցի, էջ 91)։