Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

28) ...միջնաբերդը կը քաշվին առանց ժողովուրդը մտածելու - Անին չի գրավվել դավաճանությամբ, այլ իշխանների խուճապի հետևանքով: «Իշխանք տկարամիտք` երկիւզիւ պաշարեալ, և` ի պատերազմել ձանձրեացել, և ամենևին լքեալ փութացան ելին` ի ներքնաբերդն, և ամրացան անդ զորոք իւրեանց» (Չամչյան, Գ, էջ 989):

29) ...Անիի մեջ հուսահատությունը տիրեր է - «Իսկ քաղաքացիքն... տեսեալ` թե քաղաքապետք իւրեաց փախերեն` ի ներքնաբերդն, յերկիւզ անհանարին ջմբռնեցան. և` ի տագնապ մահու պաշարեցան... Եւ յազագս այսորիկ ալեկոծեալ և շփոթեալ յոյժ` անկան` ի ծփանս` խռովութփենէ...» (Չամչյան, Գ, էջ 280):

30) ...պալատներեն ու... շենքերն... թաղվեցան արյան հեղեղներու մեջ - «...լցաւ քաղաքն լի ծայրիւ և ծայրիւ, և ճանապարհ էր մարմին սպանելոցն, զի ի բազմութենէ կոտորելոցն և յանթուելի դիականց` վտակն մեծ, որ անցանէ առ քաղաքաւն, ներկանէր արևամբ» (Լաստիվերտցի, էջ 136):

ԹԱՏՐՈՆ ԿԱՄ ԹՇՎԱՌՆԵՐ

(էջ 373)

Ինքնագիրը պահվում է Երուսաղեմի հայկական պատրիարքարանում: Անվանաթերթն է. «Թատրոն Կամ Թշվառներ. ժամանակակից թատերախաղ. թատրերգություն ի հինգ արարվածս և յ՛երիս պատկերս. Պ. Դուրյան, 1871»: Ա. Գալայճյանը վկայում է, որ Պ. Դուրյանի արխիվում «էջ 48֊ի վրա կա նաև «Հառաջաբան»-ը, ուրիշ ձեռքի մը կողմե (Հ. Պարոնյան?) կատարված «սրբագրություն»-ներով» (Տ, էջ Ը)։

Պ. Դուրյանը չի կարողացնել իր այս թատերախաղը բեմադրել տալ և մտահոգվել է նրա տպագրությամբ։ Դա որոշակի երևում է «Հառաջաբան»-ի հետևյալ տողերից. «Մեկ քննի տարին ի վեր հղացան երկոցս մեջ սույն ժամանակից թատերախաղն ահա կը համարձակիմ ի լույս ընծայել, իբր առաջին պտուղ իմ ճգանց, զոր կուզեմ նվիրել ազգիս»: Գրողի վերջին նամակը ևս ցույց է տալիս, որ նա իր «Թատրոն կամ Թշվառներ»-ի լույս