Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պ. Դուրյանի մահվանից ավելի քան քսան տարի անց, երբ Թուրքիայում հայկական ներկայացումներն արգելված էին, հարուցվեց «Թատրոն Կամ Թշվառներ»-ի բեմադրության հարցը։ «Արևելք» օրաթերթը 1898-ի մայիսի 25-ին (թիվ 2784) հայտնում է, որ Տիրան Փափազյանը նախորդ օրը (14-ին) կարողացել է թատերախաղի ներկայացման թույլտվություն ստանալ։ Դրան օգնել են Բ. էքոերճյանը և հրատարակիչ Պ. Պալենցը։ Նախատեսվել է, որ «Թաարոն»-ը բեմադրելու է Մնակյանի խումբը, արվելու է երկու ներկայացում` Սկյուտարում և Բերայում, իսկ հասույթը հատկացվելու է Դուրյանի շիրիմի բարեկարգմանը: Սակայն շուտով «Հայրենիք» օրաթեթում (մայիս 26, թիվ 488) տպագրվում է մի տեղեկություն, թե Դուրյանի հիշատակը հարգելու համար հարկ չկա «զինքը ցույց տալ իր ամենն ակար կազմով, այն է իբր թատերգակ. ատիկա զինքն ավելի պզտիկցնելու միայն պիտի ծառայե» Եվ պ. Մնակյան... այդ գործը ... շատ տղայական գտնելով և շատ քիչ բեմական, որոշած է չխաղալ այն»: Նույն օրը «Արևելք»-ը (թիվ 2793) հրապարակում էՏ. Գ. Փափազյանի, Պ. Պալենցի և Բ. Էքսերճյանի նամակը, որով նրանաք մեղադրում են «Հայրենիք»-ին թատերախաղին տրված գնահատականի համար և հայտնում են, որ եթե իսկապես հրաժարվում է Մնակյանը, «Արևելք»-ի մայիսի 28-ի թիվ 2795-ում հանդես եկավ «Սխալ հասկացողություն մը» նամակով, որտեղ հարկ համարեց բացատրել իր վերաբերմանքը։ Դուրյանը, նրա կարծիքով, մեծ է որպես բանաստեղծ, իսկ նրա թատերախաղերում «ցոլացումներ կան, բայց անկատար»։ Գալով բուն խնդրին, Մնակյանը գրում է. «Այո՛, Թատրոն Կամ Թշվառներ թատերկը ունի յուր թերի կետերը թե նյութի և թե կապակցության կողմանե, բայց ո՞վ չգիտեր, թե այդ գործը բարեհիշատակ հեղինակին առաջին երկն էր, ինչե՜ր պիտի ի լույս բերեր, եթե վերահաս մահը չզրկեր այդ բարձը տաղանդեն։

Այո՛, ես ըսած եմ թե սույն թատերական երկը ի հիշատակ այդ մեծ հանճարին ի բեմ հանելը այնչափ մեծ պատիվ չբերեր, բայց չեմ ներկայացներ չեմ ըսած: ... Ես առաջին օրը Պ. Պալենցի ըսած եմ, որ այս գործը որ թուշ մը կուզե, և իրոք ալ այնպես է, այս ալ չվիրավորեր հանճարավոր բանաստեղծին վարկը, վասնզի լավ գիտեմ, որ եթե ինքն ալ կենդանի ըլլար` նույնը պիտի խոստովաներ և քներ»: