«Դերասանապետ Վարդովյանն իր խմբում դերասաններ գրավելու համար, բնակարան չունեցողներին սենյակ էր հատկացնում թատրոնի շենքում։ Այս իրողությունը արտացոլվում է «Թատրոն Կամ Թշվառներ» դրամայում» (ծ. Վ. Թերզիրաշյանի, «Պետրոս Դուրյան», էջ 60)։
14) Գուցե Լոփզա Միլլերի դերն է... Ֆերտինանտի դերն ալ... — Լուիզա Միլլերը և Ֆերդինանդը Շիլլերի «Սեր և խարդավանք» թատերախաղի գլխավոր հերոսներն են:
15) Լլկյալ Ֆանթինն եմ — Ֆանտինը Վ. Հյուգոյի «Թշվառներ» վեպի հերոսներից է։
ՏԱՐԱԳԻՐ Ի ՍԻՊԵՐԻԱ (էջ 461)
Ինքնագիրը պահվում Է Երուսաղեմի հայկական պատրիարքարանում: Սիմոն Սիմոնյանը 1959-ին Երուսաղեմի ս. Հակոբյանց վանքում գտել Է այս «բոլորովին անհայտ» թատերախաղը։ «Մեզի համար ևս ,— գրում Է նա,— անսպասելի Էր Պետրոս Դուրյանեն նոր ստեղծագործության մը հայտնաբերումը. մենք ևս կասկածներ ունեցանք այդ երկի Դուրյանի պատկանած ըլլալու մասին։ Բայց բարեբախտաբար կարելի եղավ գտնել հետևյալ շատ մանրատառ արձանագրությունը, որ բեմադրիչին կողմե ջնջված Էր և զոր դժվարավ կարելի եղավ կարդալ շնորհիվ պրոֆ. Հ. Կյուլոյանի. «Ես Պ. Դուրյան գողտրիկ քերթող մ’եմ, որում ի Տարագիր Սիպերիա նկարեցի (անընթեռնելի Է այս բառը) ողբերգություն ի մի արարված» («Սփյուռք», 1959, 19 սեպտեմբեր, թիվ 32, Էջ 3)։ Ավելի ուշ Ս. Սիմոնյանը հրատարակեց այս թատերախաղը, իսկ հիշված «արձանագրությունը» նա մեջ բերեց առանց «նկարեցի» բառի («Սփյուռք», 1961, 31 դեկտեմբեր, թիվ 49—52)։ Ասենք, որ այդ տողերը հազիվ թե գրած լինի Պ. Դուրյանը, անհավանական Է, որ նա իրեն համարեր «գողտրիկ քերթող»։ Բայց առանց դրանց Էլ անտարակուսելի է, որ «Տարագիր ի Սիպերիա»-ն հեղինակել է Պ. Դուրյանը։ Ս. Սիմոնյանը հավատացնում է, որ ինքը աչքի է անցկացրել Պ. Դուրյանին և Մ. Նալբանդյանին նվիրված «բոլոր գործերը» և «տող մը իսկ հիշատակություն» չի գտել այդ թատերախաղի մասին։ Բայց ահա թե տարիներ առաջ ինչ է գրել Հակոբ Օշականը. Նա «Համապատկեր արևմտահայ գրականության» աշխատության երկրորդ հատորում («Ռոմանթիքներ»,