Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐԱՐՎԱԾ Դ

Կամարակապ մութ քարայր մը.—Խորը խոռոչ մը,—
Կամարե մը կախված կանթեղ մը կը պլպլա:


Տեսիլ Ա

ՍՈՒՐՄԱԿ (նստարանի մը վրա կը մրափե). ՇՈՒՇԱՆ (խոռոչի մեջ կը քնանա)

ՍՈՒՐՄԱԿ.— (խռոված կարթննա, չորս կողմը կը նայի, խոռոչը կը դիտե և կը հանդարտի) Դեռ ազատ և երջանիկ եմ, դեռ Շուշան ձեռքս է... Ա՜հ, ինշ սոսկալի երազ էր որ տեսա... սիրտս զարհուրած` դեռ կը բաբախե, դեռ բոլորովին դողի մեջ եմ, ինչո՞ւ համար հանդարտ չեմ կրնար սիրել... Անգո՛ւթ երկինք, ինչո՞ւ համար հանգիստս խլեցիք սրտես... Գիշերները` մեկ մեկ սևազգեստ դահիճներ են, որ գլխուս վերևեն կանցնին առանք զիս սպաննելու` սպառնալիք նայվածք մը միայն ուղղելով ինձ, որո մեջ հայելվո պես անցելույն հիշատակները կը նշմարեմ... Ցերեկներն ալ հանգիստ չեմ, վասնզի ալևոր հորս ստվերն` իր պաղ ձեռքը կուրծքիս վրա դրած սիրտս կը ճնշե...միշտ այն սոսկալի գիշերը միտքս կուգա