Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղևոնդ— Երեց, 449 թ. գլխավորեք շինականներին` Անգղ գյուղում կոտորելու պարսիկ մոգերին, Վարդանանց պատերազմի հերոս:

Մամիկոնյան Վանան — Վարդան Մամիկոնյանի եղբորորդին, գլխավորեց 481 թ. ապստամբությունը պարսիկների դեմ, դարձավ սպարապետ, ապա և մարզպան:

Մանիոս Ակվելիոս — Հռոմեական զորավար ու դեսպան, դրդեց Բիթանիայի թագավոր Նիկոմեդես Գ-ին հարձակվելու Պոնտոսի վրա, գերի ընկավ Միհրդատի ձեռքը:

Մերուժան Արծրունի — Հայոց դավաճան իշխան, որ պարսիք զորքով 364, 370 և 371 թթ. արշավել Է Հայաստան, սպանվել Է Ջիրավի ճակատամարտում Սմբատ Բագրատունուց:

Միհրան (Միթաո)— Տիգրան Մեծի զորավարներից:

Միհրդատ Դ Պոնտացի (Եվպատոր) (մ. թ. ա. 132—63)—ականավոր զորավար, Պոնտսոսի թագավար (մ. թ. ա. 114—63), Տիգրան Բ-ի դաշնակիցն ու ազգականը:

Մոլիեր, ժան Բատիսա (Պոկլեն) (1622—1673) — Ֆրանսիացի նշանավար կատակերգակ, դերասան և թատերական գործիչ:

Մովսես — Ըստ աստվածաշնչի` մարգարե և օրենսգիր, որ հրեաներին ազատել Է եգիպտական փարավոնների հալածանքներից։

Նալպանտյան, Միքայել (1826—1866)—Հայ մեծ հեղափախական-դեմոկրատ, գրող:

Շեքսբիր, (1564—1616) — Անգլիացի մեծ բանաստեղծ և հանճարեղ թատրերգակ:

Շիլլեր, Ցոնան Ֆրիգրիխ (1759-1805) — Գերմանացի մեծ բանաստեղծ և թատրերգակ:

Ոպպիոո—Հռոմեացի զորավար, որին Միհրդատ Պոնտացին գերի վերցրեց և անարգեց:

Ռաֆայել, Սանցիո (1483-1520)—Վերածննդի շրջանի իտալացի հանճարեղ նկարիչ ու ճարտարապետ:

Ռուսսո, Ժան Ժակ (1712—1778)—Ֆրանսիացի մեծ լուսավորիչ:

Սահակ Պարթև (348—436) — Հայոց կաթողիկոս (387), Մեսրոպ Մաշտոցի հետ ստեղծեց հայերեն տառերը, գիտնական ու թարգմանիչ: