Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սողոն (Սոլոն) Աթենացի (մ.թ.ա. 638—559)— Հին Աթենքի օրենսդիրներից, քաղաքական գործիչ և բանաստեղծ։

Սուրեն Պանյավ — Պարսից հազարապետ՝ Վռամ թագավորի ժամանակ։

Սուրմակ Արծկեացի — Ազգուրաց երեց, դավեց Արտաշիրին և Սահակ Պարթևին, դարձավ կաթողիկոս, մահացել է 443-ին։

Վաչե — Արծրունի իշխան, ըստ Խորենացու 432-ին որպես պատգամավոր գնացել է պարսից Վռամ արքայի մոտ՝ խնդրելու Հայոց եկեղեցու աթոռակալ։

Վասակ Սյանի — Հայ մարզպան, դավաճանեց հայերին և 451 թ, պատերազմի ժամանակ անցավ պարսիկների կողմը

Վարաժ (Վարժ) — Արտաշես Ա-ի ժամանակ արքունի որսերի վերակացու և Տիգրան Բ-ի մարտուսույցը։

Վարդան Մամիկոնյան — Հայոց սպարապետ, 451 թ. ազատագրական պատերազմի ղեկավարը։

Վեստ Սարգիս Սյունեցի — Անիի ազդեցիկ իշխան, դավաճան, դաշնակցեց Պետրոս Գետագարձ կաթողիկոսին և Անին հանձնեց բյուզանդացիներին։

Վռամ — Պարսից թագավոր, 428-ին գահընկեց արեց Արշակունի Արտաշիր թագավորին։

Վռամշապուհ — Հայաստանի առաջին բաժանումից հետո (387) դարձավ Արևելյան Հայաստանի թագավոր (388— 414)։

Տիգրան Բ. կամ Մեծ (մ.թ.ա. 142|141—56|55 — հայ աշխարհակալ, թագավորեց մ.թ.ա. 95-ից մինչև իր մահը։

Տիրան (Տիգրան Բ կրտսեր) — Տիգրան Բ-ի երկրորդ որդին, Ծոփքի թագավոր, մ.թ.ա. 66 թ. ապստամբեց հոր դեմ։

Տյումա — տե՛ս Դյումա։

Տրդատ (Մեծ) — Հայոց թագավոր (298—330), նրա օրոք Հայաստանում քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն։

Տուզրիլ — Սելջուկ սուլթան (բեկ), 1054-ին վերսկսեց արշավանքը Հայաստան։

Փսանակես (Փաոնակ) — Միհրդատ Դ-ի որդին, մ.թ.ա. 63-ին ապստամբեց հոր դեմ և ինքնասպանությամբ վերջ տվեց կյանքին։