Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արի(ֆ) — պարսիկ(ներ), բի(ք) ոչ պարսիկներ

Արի՛ֆ — վեր կացեք, եկեք

Արտալած — հալածված

Արտասվաթորմ — արցունքով թըրջված

Արտոսր—արցունք

Բագին — զոհասեղան

Բալ — մառախուղ, մեգ

Բալթո — վերարկու

Բանադատություն — քննադատություն

Բանակետղ — բանակատեղի

Բարդ (բարդել, բարդիլ) — դեզ (դիզել, կուտակել)

Բարձել — վերցնել

Բացեն — դրսի, կողմնակի

Բդեաշխ (բդեշխ) — տեղակալ, փոխարքա

Բերանփոխ — կերակուրը փոխող, փոփոխած

Բոլորտիք — շուրջ Բոտին (ֆր. bottine,) — կոշիկներ

Բրցել (փրցել) — պոկել

Գանոս (ային) — քաոս(ային)

Գաղջ — եղկումեղկ, տաք ու սառի միջև

Գտնգյուն — ձայն

Գել — ոլորված, պրկված

Գեղ — գեղեցկություն

Գիր — փափուկ, նուրբ, քնքույշ

Գոգ—1. ծոց, գիրկ, 2. գուցե

Գոգած — կորացած

Գոլ—լինել

Գրգլյակ — ցնցոտի, քրքրված հագուստ

Գուլ — բութ, ոչ սուր

Դալարիք — կանաչ խոտ, դալարյա — կանաչ, խոտե

Դաշտակ — փոքր դաշտ

Դեղձան — բաց դեղին, խարտյաշ

Դեդևիլ — երերալ

Դերեվացնել — անպտուղ դարձնել

Դի (դեն) — կողմ

Դիտապաստ — դիակի պես տապալված, սպանված

Դիք — աստվածներ

Դժկամակել — դմգոհել

Դոնչյուն — շաչյուն, ձայն

Դույզն—քիչ, փոքր — ինչ

Եղուկ—վա՜յ, եղուկ ինծի — վայ ինձ

Երեսկախ — թթված դեմքով, նոթոտ

Երկընկեց — երկնքից ընկած, իջած

Զբոսնուլ — զվարճանալ, գբոսցնել — զվարճացնել, զբաղեցնել

Զգենուլ — զգեստ կրել, հագնել

Զգոն — հեզորեն, խոհեմաբար

Զեղուլ — լիքը լցվել, գլխելցնել, թափվել, դիզվել

Զվարթուն — հրեշտակ