Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրաս վստահելով այս խավարչտին քարայրեն հանե զիս…


ՍՈՒՐՄԱԿ.- Թշվառակա՜ն, մատնվեցա ուրեմն քու5 ժպիտներդ խաբեպատիր են… Այդ խոստովանոլթյունը շատ սուգի նստավ քեզի…

ՇՈՒՇԱՆ.- (կարթննա, կը տխրի, հետո սթափելով` Սուրմակա կը մոտենա) Դեռ գիշե՞ր է, Սուրմակ… Բայց կարծեմ արջալույսը կը ծագի, վասնզի թռչուններուն ձայնն Է, որ հեռուեն կառնում։ Դու ըսիր, որ այսօր պիտի տեսնեմ արեգական ծագումը, յորմե բավական ատենե ի վեր զուրկ եմ… Որչա՜փ բարեսիրտ ես, Սուրմակ, և որչա՜փ կը սիրեմ զքեզ։

ՍՈՒՐՄԱԿ.- Թո՛ղ զիս, նենգավո՛ր շողոքորթ, դու կը խաբես զիս, կը հասկնամ. այդ աչացդ մեջ փայլող ժպիտներն ատելությանդ շանթերն են, ապերախտ, ես կը սիրեմ զքեզ, և դու այդ սերն արհամարհանաց ժպիտներով կը շողոքորթես…

ՇՈՒՇԱՆ.- Ի՞նչ կըսես, Սուրմա՛կ, կը ցնորի՞ս թե կատակ կընես… (մեկուսի) Աստվա՜ծ իմ… Չեմ հասկնար, ի՞նչ եղած Է արդյոք…

ՍՈՒՐՄԱԿ.- Ո՛չ, ո՛չ, ըսածս գիտեմ և կը լսեմ այդ հառաչանքները, որոնք լռության մեջ կը սահին, կը տեսնեմ ես այդ արցունքները, որոնք խավարին մեջ կը հոսին. վերջապես սրտիդ հուզմունքները՝ դեղնած դեմքիդ վրա հայելվո մը պես կը տեսնեմ… Ուրեմն մի՛ հուսար, որ այսուհետև քու կեղծ սիրովդ պատրես զիս։

ՇՈՒՇԱՆ.- Կը մեղանչես դու, Սուրմա՛կ, կը մեղանչես իմ