Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրույս վրա այսպես կասկածելով. գիտե՞ս որ այդ խոսքերը սիրտս նետի պես կը խոցեն...

ՍՈԻՐՄԱԿ.— Եթե այդպես է, երդվի՛ր որ ճշմարիտ սիրով կը սիրես զիս... Դու լո՞ւռ կը կենաս... Այս խոսքը քեզ սոսկումն կը պատճառե, ուրեմն դեռ շնչե՛ այս խավարը, արտասվոքդ թրջե՛ այս քարերը և հառաչանքներովդ թընդացո՛ւր այս կամարները... Ոչ ոք պիտի լսե քեզ և պիտի գթա. միայն Սուրմակ կա հոս...
ՇՈՒՇԱՆ.— Ա՜հ, չարաչար կը տանջես զիս.․. Սուրմա՛կ, ո՞վ իշխանություն տվավ քեզի մատաղ սիրտ մը այսպես խոցելու... Ո՜հ, մինչդեռ նոր սկսած էի սիրո պարտեզեն ծաղկունք քաղել և անոնցմով փունջ մը6 կապել, դու այն փունջը հափշտակերիր իմ ձեռքես և անոր փոխարեն փշո փունջ մը դրիր ձեռացս մեջ... Մինչդեռ նոր սկսած էի կապուտագեղ և աստեղազարդ կամարի մը տակ սիրել և ժպտիլ, դու վիհ մը բացիր առջևս և զիս հոն քաշկըռտեցիր, և հիմա խավարամած կամարի մը տակ կը հեծեմ... Այո՛, կատեմ զքեզ, Սուրմա՛կ... Թո՛ղ այս խավար լռության մեջ լռիկ մնջիկ սահին արտասուքս, թող մեկը չի գթա իմ վրաս։
ՍՈՒՐՄԱԿ.— Մի՛ այդ խոսքերը, Շուշա՛ն, սիրե՛ զիս և երջանիկ եղի՛ր, գիտցիր որ երբ սիրո անկեղծ ժպիտ մը ծագի այտերուդ վրա, այս խավարչտին քարայրն ալ պիտի լուսավորվի, այն ժպիտը արև մը պիտի ըլլա ինծի և քեզի համար... Երբ զիս սիրես, այս քարայրը դրախտ մը պիտի ըլլա... Երբ ժպտիս, այս սև կամարները7 պիտի ոսկեզօծին... Երբ աչքեդ ուրախության կայլակներ հոսեն, յուրաքանչյուրն իբրև ծաղիկ պիտի փթթի