Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոս, իսկ երբ շրթունքներդ համրույր տան, անոնց մրմունջն իբրև քնարի քաղցրաձայն նվագներ պիտի զբոսցնեն զմեզ. ուրեմն ասկե ավելի ի՞նչ բանի կը փափագիս...

ՇՈՒՇԱՆ.— Բանի մը միայն, զոր պետք չէ գիտնաս դու...
ՍՈՒՐՄԱԿ.— Բայց երբ դու ճշմարտիվ սիրես զիս, ես ոչ եթե8 յուր9 գերեզմանը այլ զինքն իսկ կը ցուցնեմ քեզի...
ՇՈՒՇԱՆ.— Վարդս կենդանի ըլլա՞... Ո՛չ, անկարելի է այդ, միթե դու չսպաննեցի՞ր զինքը... անգո՛ւթ, միշտ կը տանջես զիս, միշտ սրտիս խորը թաղված տխուր հիշատակները կարթնցնես... Դու կը խաբես զիս, կենդանի է կըսես, որպեսզի զքեզ յուր սպաննիչը չի կարծեմ...
ՍՈՒՐՄԱԿ.— Կերդնում, որ եթե զիս սիրես, պիտի տեսնես զինքը...
ՇՈՒՇԱՆ․— Ո՛չ, չե՛մ հավատար քու երդմանդ... Եթե իսկ10 զինքը տեսնեմ11, պիտի ըսեմ, թե խաբեպատիր երազ մ՚է կամ յուր ստվերն է (հուսահատ՝ դեմքը ձեռոնքը ծածկելով կերթա, կը նստի):
ՍՈՒՐՄԱԿ.— (մեկուսի) Պետք է որ մինակ թողում զինքը, որպեսզի հուսահատության և երկյուղի մեջ դարձյալ գրկե զիս և12 երթամ քիչ մը ուտելիք բերելու։


Տեսիլ Բ

ՇՈՒՇԱՆ (առանձին)

Գացեր է... Դարձյալ առանձին մնացի խավարի և լռության մեջ... Շատ աշխատեցա այս սոսկալի տեղեն փախչելու, այլ չի կրցա ելք մը գտնել... Իզո՜ւր ասդին