Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անդին գացի, գլուխս միշտ կամարներու զարկիք բայց հուսահատութենես ու13 վախես ետ կեցա... Ա՜հ, որչա՜փ թշվառ եմ, եթե գիտնայիր, Վա՛րդ, որ կաթիլ կաթիլ արտասուք կը հոսեն սիրո քնարիս թելերուն վրայեն, որ երբեմն զվարթ եղանակներ կը նվագեր, քանի որ այս խավարին մեջ եմ, հուսո նշույլ մը չեմ նշմարեր․ ուրեմն ինչո՞ւ ապրիմ ես, մահն արագաթռիչ թևեր պիտի տա ինձ և անոնցմով յերկինս պիտի սլանամ... Հոն պիտի փրնտռեմ Վարդս և պիտի գտնեմ զինքը դրախտին մեջ, որ ծաղկանց վրա հանգչած՝ ինձ համար կարտասվե, պիտի սրբեմ յուր14 արցունքը և հավիտյան պիտի սիրենք զիրար, վասնզի հոն թշնամի չիկա... Պիտի հեռանամ այս դժոխային բնակարանեն՝ արհամարհելով այս քարերը, որոնք իմ արցունքս ծծեցին, արհամարհելով այս կամարները, որոնք հուսահատ հառաչելու ատենս իրենը տված արձագանքովը կարծես թե վրաս կը խնդային․․․ (ոտքը դաշույնի մը գալով) Ի՞նչ Է այս (առնելով)15 ո՜հ, ահա՛ գործիքս ալ գտա․ հեռացե՛ք մտքես, երջանկության հիշատակներ, հեռացե՛ք աչացս առջևեն, բնության հրաշալյաց ստվերներ, իզո՜ւր կը հրապուրեք զիս, երկիրս փշոտ վարդ մ՚Է, իսկ երկինքն անփուշ վարդ մը․․․16 ոտքի ձայն մը կա... Ինքն է... Ո՜հ, չը տեսնեմ մեկ մ՚ալ յուր17 դժոխային դեմքը (դաշույնով ինքզինքը կը զարնե):