Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇՈՒՇԱՆ.— Նենգությամբ հափշտակեց ինձնե գանձ մը, զոր միշտ քեղի կը պարտեի․․․

ՎԱՐԴ․— Ի՞նչ կր խոսիս, Շուշա՛ն, միթե զիս ողջ ողջ24 գերեզմա՞ն դնել կուզես... Այդ խոսքը մահվանե ավելի սարսափեցույց․․. սառեցույց զիս...
ՇՈՒՇԱՆ.— Եվ ահա ասոր համար մեռնիլ ուզեցի, վասնզի գիտեի որ քու սիրույդ արժանի չը պիտի ըլլայի, գիտեի որ զիս այսպես պիտի նախատես... Բայց եթե գիտենայիր, Վա՛րդ, որչափ ցավ քաշեցի քեզնե հեռու. առանց արևու նշույլ մը տեսնելու, առանց անուշիկ զեփյուռ մը շնչելու... Ուրեմն կատե՞ս զիս, Վա՛րդ, չե՞ս գթար... չե՞ս ներեր ինձ...
ՎԱՐԴ.— Ո՛չ, ո՛չ, չեմ կրնար ատել զքեզ, Շուշա՛ն, այլ միայն կանիծեմ այդ25 անձը, որ զքեզ և զիս թշվառ ըրավ... Ա՜հ, եթե դու մեռնիս, ի՞նչ պիտի ընեմ էս մինակ աշարհիս վրա... Ես ալ կուզեմ մեռնիլ․․․
ՇՈՒՇԱՆ.— Չէ՛, չէ՛, Վա՛րդ, դու ինչվան մահդ լերանց վրա մինավոր26 պիտի աղոթես քու և իմ հոգվույս համար... որպեսզի յերկինս երկուքս ալ երջանիկ ըլլանք հավիտյան... Բնավ մի՛ լար ինձի համար․․․ այլ գիտցիր, որ երբ յերկինս թռչինք, երկինքի հրեշտակք իրենց փափկիկ թևերովը պիտի սրբեն մեր արցունքը, հոն միշտ պիտե ժպտինք և պիտի հարցնենք իրարու, թե ի՞նչ է արտասուքը... Ծաղկանց մեջ պիտի ննջենք հանգիստ, զի հոն չիկա մեկը, որ մեր մեջ սուր նետե։
ՎԱՐԴ.— Բայց կենացս օրերն առանց քեզի իբրև մեն մի արցունք պիտի սահին․ դու յերկինս էրջանիկ պիտի ըլլաս․ իսկ ես երկրի վրա՝ թշվա՜ռ․․․ միշտ թշվա՜ռ։