Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զիս, դիակդ Շուշանա... Սիրտս ալ չզգար այն արիությունը, որով քիչ մը առաջ սիրտս կը խայտար... կարծես թե մահվանս ցուրտ ստվերն իմ վրաս ալ կը տարածվի... Ոտքի ձայն կա, ո՞վ են29 արդյոք...

ՀՈՎԻՎ.— (դրսեն) Այո, այս քարայրն է, իրեն հոս մտնելը ես աչքովս տեսա... ես կը ճանչեմ30 Վարդը...
ՎԱՐԴ.— Ո՞վ կը փնտռե զիս...


Տեսիլ Դ


ՆՈԻՅՆՔ, ՊԱՐԵՏ, ՄԱՐԻԱՄ, ՀՈՎԻՎ ՄԸ (ջահով)


ՊԱՐԵՏ.— Այս կողմը բռնե ջահը... այս կողմը։
ՎԱՐԴ.— Հա՛յր իմ...
ՊԱՐԵՏ.— Ի՞նչ... Ձայն մը լսեցի՞ք...
ՄԱՐԻԱՄ.— Այո՛, այս կողմեն ձայն մը եկավ։
ՎԱՐԴ.— Ես եմ... Հոս եմ... Հա՛յր իմ... մա՜յր իմ...
ՊԱՐԵՏ.— Այո՛, որդվույս ձայնն է (մոտենալով և գրկելով). ո՛հ, վերջապե՜ս գտա զքեզ, սիրելի որդյակս։
ՄԱՐԻԱՄ․— Ի՞նչ բան ունիս այս խավարչտին բանտին մեջ, որդյա՛կ իմ։
ՎԱՐԴ.— (դիակը ցուցնելով) Տեսե՛ք։
ԱՄԵՆՔԸ.— Շուշան մեռա՜ծ...
ՎԱՐԴ.— Անոր վրա կարտասվեի...
ՀՈՎԻՎ.— Սա կողմը ոտնաձայն մը կա... Մեկը կուգա։