Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Տեսիլ Ե




ՆՈՒՅՆՔ և ՍՈԻՐՄԱԿ (մանելով)



ՍՈԻՐՄԱԿ.- Մա՜հ և անե՜ծք... Ո՞վ կա հոդ... ո՞վ կը հանդգնի իմ քարայրս ոտք կոխել...

ՄԱՐԻԱՄ.- (մեկուսի) Ի՜նքն է:

ՎԱՐԴ.- (հառաջ գալով) Քու վրեժխնդիրներդ. այս դիակն արյուն կը խնդրե քեզնե, վատարա՛նց։

ՍՈԻՐՄԱԿ.- Շուշան մեռա՜ծ (դիակը տեսնելով) վա՜յ ձեզ31, թշվառակա՜նք (դաշույն ի ձեռին Վարդին վրա
հարձակելու կըլլա, Մարիամ գետնեն դաշույնը կառնե և Սուրմակը կը զարնե):

ՄԱՐԻԱՄ.- Կեցի՛ր, անօրե՜ն...

ՍՈԻՐՄԱԿ.- Կոըսվեցա՜... (ձեռքը կուրծքին կը տանի) Վերջապես վրեժդ առիր (թավալգլոր կիյնա):

ՎԱՐԴ.- Մա՜յր իմ...
ՊԱՐԵՏ.- Ի՞նչ ըրիր

ՍՈԻՐՄԱԿ.- Հանցավոր չէ ինքը... Անիծյա՜լ եմ ես (կը մեռնի)

ՎԱՐԴ.- Ո՜հ, ահա՛ երկնից հրեշտակները ժպտելով հոս կը թռչին և պիտի տանին Շուշանս... զի՛ս ալ տարեք, զի՛ս ալ... (վարագույրը կիջնե)32:


ՎԵՐՋ