Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՐԱՐՎԱԾ Ա




ԱՐՇԱՎԱՆՔ



Արշալույս.- Նորայրի ապարանքին մեջ փառավոր սենյակ մը- Խորը դուռ, երկու կողմը պատուհան.- Աջ կողմի խորը սենյակ մը, ուր Նազենիկ կը քնանա:


Տեսիլ Ա




ՆԱԶԵՆԻԿ (մինակ. քնացած)



Վաղենա՜ կ... (իբրև մեկը կը գրկե և արթննալով հանկարծ կը տխրի) Դարձյալ երա՜զ... կը ծագիս արշալույս և զիս մխիթարելու կուգաս, այլ իզուր. ես քու տեսքիդ վրա զմայլած՝ չեմ մխիթարվիր, վասնզի Վաղենակիս ժպիտը քու ծագումեդ ավելի քաղցր էր... Ի՜նչ սփոփանք կրնան ազդել ինձ այս աստեղազարդ և կապուտակ երկինքը, մինչդեռ իր կապույտ աչքերն այս
աստղերեն ավելի շողշողուն էին, իր դեմքը նորեկ գարունե մը ավելի գեղեցիկ էր... վերջապես անհուն դրախտ մ’Էր իր սիրտը, և ես հոն զվարթ թիթեռնիկ մ’էի. իսկ հիմա արտասվալից վհի մը փոխակերպեցավ և ես`