Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինկա մարգագետնին վրա և սկսա դառնագին լալ, ըսելով ինքնիրենս «Ես որ մայր ունիմ, թշվառ եմ, և պանդուխտ թիթեռնիկն անգամ ինձնե ավելի երջանիկ է»... Վերջապես ելա և նախանձով վառված` արյուն֊քրտինք թափելով հաջողեցա զանի բռնել և սպաննել... Խեղճ թիթեռնիկ... Հետո որչափ սիրտս կտոր կտոր եղավ... Միթե ոճրագործությո՞ւն էր ըրածս, մա՛յր իմ։

ՆԱԶԵՆԻԿ.— Ո՛չ, դու հանցանք չունիս, աղջիկս... Հանդարտե.. Ալ այսուհետև իմ միակ մտածմունքս դու պիտի ըլլաս։
ՎԱՐԴԱՆՈՒՅՇ.— Բայց ի՞նչ ձայն է այս, մտի՛կ ըրե, մա՛յր իմ...

(դուրսեն հետևյալ տխուր երգը կը լսվի):

Ողբերգ

Երկինք, ցողե աչացըս լույս...
Գեթ նշույլ մը յաչս եղկելույս,
Որ ի խավար օրերն ճամբուն
Սիրտն ի սուգ, վիշտ հեծե անքուն...

Ո՜վ նազենիդ իմ Նազենիկ,
Ո՜վ իմ արև, իմ հույս քաղցրիկ,
Քայլամոլոր շրջիմ ի զո՜ւր...
Քեզ կը ծածկե ղամբան տխուր:

Չկա ինծի երբեք հույս լույս,
Դու ես սփոքանք իմ ցավերուս,
Ո՜վ դու դամբան, լռիկ դամբան,
Շրթունքս զքեզ միշտ կը կարդան։