Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱԶԵՆԻԿ.- Ո՜հ, այս ձայնը տխուր տպավորություն մը ազդեց ինձ... Ո՜վ է այդ երգողը, Վահրամ։


ՎԱՀՐԱՄ.- (պատուհանեն նայելով) Ցնցոտիներ հագած կույր զինվոր մ’է (Վարդանույշ կերթա պատուհանեն նայելու):

ՆԱԶԵՆԻԿ.- Վահրա՛մ, գնա՛, կաղաչեմ հոս բեր այդ զինվորը, գուցե նույն պատերազմեն դարձած ըլլա և լուր մր տա մեզ ամուսնույս վրայոք. (Վահրամ կը մեկնի) Ո՜հ, արդյոք պիտի կարենա՞մ հաջող լուր մը առնել Վաղենակես, եթե ոչ հուսո այն նշույլը, զիս կը մխիթարեր, պիտի խավարի մահվան ստվերին տակ... Անողո՜ք բախտ, մինչև ե՞րբ սիրտս հուսահատության թուխ կոհակաց խաղալիք պիտի մատնես...

ՎԱՐԴԱՆՈՒՅՇ.- (մորը վազելով) Մա՛յր իմ, Վահրամ կույր զինվորին թևեն բռնած հոս կը բերե... Ահա եկան...


Տեսիլ Դ




ՆՈԻՅՆՔ, ՎԱՂԵՆԱԿ, ՎԱՀՐԱՄ (թևեն բռնած կը բերե, որն
որ կթոտ և դեղնած է):



ՎԱՂԵՆԱԿ.- Ինչո՞ւ զիս հոս բերիք... Միթե զիս բանտարկե՞լ կուզեք, որպեսզի փողոցներուն մեջ այսպես աստանդական թշվառությունս չը նվագեմ ողբաձայն... Ա՜հ, ազատ թողեք զիս, թողեք որ ողբամ ես իմ վիճակս, վասնզի իմ միակ մխիթարանքս իմ ձայնիս արձագանքն է, ինծի այնպես կը թվի թե սիրելիքս ինձ կր պատասխանեն։

ՎԱՀՐԱՄ.- Ապահով եղիր, խեղճ զինվոր, զքեզ արգիլող չկա, ազատ ես երթալու... Բայց ներե հանդուգն հարցմանս...