Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչո՞ւ այսպես փողոցները կը թափառիս ողբագին... Միթե ընտանիք չունի՞ս...


ՎԱՂԵՆԱԿ.- Ո՛չ, արդեն երիտասարդութըանս ատեն որբ մնացած էի, ետքը ամուսին մ’ունեցա... որուն վրա միայն դրեր Էի կենացս հույսը, բայց երբ այսպես պատերազմեն կուրացած կը դառնայի, գուժեցին ինձ, որ կինս լուր առնելով թե ես պատերազմի ատեն մեռած Էի, նա ալ ինքզինքը թունավորեր Էր. ալ այնուհետև գերեզման փնտռեցի, ինչպես ծարավյալն աղբյուրը... կը շնչեմ... բայց, մեռած եմ։

ՎԱՀՐԱՄ.- Բայց ո՞ր պատերազմին համար կըսես...

ՎԱՂԵՆԱԿ.- Ասկեց 5-6 տարի առաջ Սեբաստիո մերձակաները Հագարացվոց դեմ եղած սոսկալի պատերազմը1

ՆԱԶԵՆԻԿ.- Քա՛ջ զինվոր, ահա ատոր համար բերինք քեզ հոս... Գիտցիր որ հոս ալ քեզ նման թշվառ կին մը կա իր ամուսինը կորսնցուցած, որ սույն միջոցին քեզնե ուժ և հույս կակնկալե։

ՎԱՂԵՆԱԿ.- Թշվա՜ռ մը... ո՜հ, Կը սիրեմ ես զայն... Բայց ես ի՞նչպես կրնամ ուրիշ մը մխիթարել, մինչդեռ ես իսկ կարոտ եմ... Եթե կարենամ մխիթարել զայն, այդ ինձ համար աննման սփոփանք պիտի ըլլա... Ա՜հ, տարօրինակ բարիք մ’է թշվառության անողոք ճիրաններէն մեկն ազատելը։

ՆԱԶԵՆԻԿ.- Ուրեմն անշուշտ կը ճանչնաս Վաղենակ զորապետը, որ հիշյալ պատերազմին Հայ զորաց աջ գնդին հրամանատարություն կըներ։

ՎԱՂԵՆԱԿ.- (տատամսելով) Այո՛...