Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱԶԵՆԻԿ.— Գիտե՞ս արդյոք, մեռա՞վ նա պատերազմին մեջ թե կենդանի է դեռ։

ՎԱՂԵՆԱԿ.— Կենդանի է (ապշած):
ՆԱԶԵՆԻԿ.— Կենդանի՜... Եվ ո՞ւր է հիմա... գիտե՞ս...
ՎԱՂԵՆԱԿ.— (եռանդյամբ և շփոթած) Բայց... չեմ հասկնար։
ՆԱԶԵՆԻԿ.— Ամուսինս կենդանի՜... Իմ մոտս... Բայց ո՞ւր է...
ՎԱՂԵՆԱԿ.— (թոթովելով) Հոս եմ... Նազենիկ...
ՆԱԶԵՆԻԿ.— Վաղենա՜կ... (կը գրկվին):
ՎԱՀՐԱՄ.— Վերջապես գթացի՜ր... երկինք...
ՎԱՂԵՆԱԿ.— Ճշմարի՞տ է որ կը գրկեմ զքեզ, նազենիդ իմ Նազենիկ... եթե ոչ երկուքնիս ալ խաբուսիկ երազով մը կսփոփվինք։
ՆԱԶԵՆԻԿ.— Ո՛չ, ո՛չ... Բայց ո՞ւր են անույշ աչքերդ... Ի՜նչ դալկահար դեմք... ի՜նչ դողդոջուն ծունկեր... ո՞ւր է նայվածքդ։
ՎԱՂԵՆԱԿ.— Հայրենիք մը ազատելու քիչ է այս կուրությունը, հինգ վեց տարվան հալումաշը... և սիրելվո մը միայն տեսքեն զրկվիլը։
ՎԱՐԴԱՆՈԻՅՇ.— Մա՛յր իմ, ո՞վ է այդ աղքատ մարդը որ կը գրկես։
ՆԱԶԵՆԻԿ.— Եկուր դու ալ գրկե... Հայրիկդ է...աղջիկս։
ՎԱՐԴԱՆՈԻՅՇ.— Այն ի՜նչ գծուծ մարդ է, ես կը վախնամ գրկելու։
ՎԱՂԵՆԱԿ.— Զավա՜կ մը...աղջի՜կ մը... ո՜հ, եկո՜ւր գիրկս, թշվառ հայրդ եմ ես... (զայն կը գրկե) Երկի՛նք, լույս, լո՜ւյս խավար աչքերուս, տեսնեմ մեկ մը ամուսինս և