Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղցր պիտի թվի քեզ. հիշե մեր անցուցած սիրո օրերը, դարձյալ նույնն ենք մենք, միայն թե դու չես տեսներ զմեզ, քեզ այնպես թող թվի, որ մեր գիրկը կը նիրհես։

ՎԱՂԵՆԱԿ.— Նիրհե՜լ... Նայց վերջապես չե՞ս ուզեր արթննալ, երբեք չե՞ս կարոտնար սիրելվույգ դեմքը... երանի՜ քեզի որ չես գիտեր իմ թշվառությունս... չը գիտես թե
ի՛նչ է կույր մը, որ կը սիրե։
ՆԱԶԵՆԻԿ.— Ո՜հ, մի՛ հուսահատեցներ զիս, Վաղենակ... Ուրեմն դու զիս չես սիրեր, որ այսպես անօգուտ կը համարես իմ սիրալիր համրույրներս։
ՎԱՂԻՆԱԿ.— Ո՛չ, ո՛չ, կը սիրեմ և պիտի սիրեմ զքեզ հավիտյան, Նազենիկ... Ալ չի պիտի վշտանամ... ալ զվարթ պիտի ըլլամ, ո՜հ, բա՛ց թևերդ և գրկացդ մեջ հանգչեցնեմ քիչ մը վշտակոծ ճակատս...Եկո՛ւ և դու զավակս ալ... (կը գրկվին):


Տեսիլ Ե
ՆՈԻՅՆՔ և ՆՈՐԱՅՐ

ՆՈՐԱՅՐ.— (ծունր դնելով) Օրհնյալ ըլլա երկինք, որ երկաթե բանտերեն և շղթաներեն ազատեց, ծերունիս և դարձուց, իմ անձկալի հայրենիքս, իմ քաղցր ընտանյացս գիրկը։

ՆԱԶԵՆԻԿ.— Ո՜վ երկինք, ո՞վ Է արդյոք այս ծերունին...
ՎԱՀՐԱՄ.— (մոտենալով) Աստվա՜ծ իմ... Նորայր իշխանը...հայրդ է, Նազենիկ։
ՆԱԶԵՆԻԿ.— Հա՛յրս... (գիրկը նետվելով) Հա՛յր իմ... Ի՜նչ