Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արյունոտ դափնիները և այս գեղեցիկ ձիթենիին շուքին տակ հանգստացիր, բավական լույս ու արև թափեցիր հայկական ազատության փշոտ ճամբուն վրա. ուրեմն հրճվինք, որ հայրենյաց համար վշտացանք։


ՆԱԶԵՆԻԿ.- Եվ դու, հա՛յր իմ, ինչվան հիմա դու ո՞ւր Էիր։

ՆՈՐԱՅՐ.- Վեց տարի ես ալ Եգիպտացվոց տերության բանտերուն խորերը ծանր շղթաներու տակ հեծեցի անոք և անմխիթար, բայց բանտապահիս և իմ մեջ այնպիսի սերտ բարեկամության մը հառաջ եկավ և այնչափ սիրելի եղա իրեն, որ ինքզինքը մահվան վտանգի մեջ ձգելով` ազատեց զիս... Երբ այն բանտերեն դուրս ելա` կարծեցի թե նոր աշխարհ մը մտա, երբ հայրենյացս հողերը կոխեցի` Հայաստանիս հովը հայրենասիրության նոր ոգի մը ներշնչեց ինծի` ես որ բանտերու խորերը գերեզմանին սև եզերքները դողդոջսղ ծերունի մ'էի, ահեղ առյուծ մը դարձա… Բայց երբեք չէի հուսար, որ ընտանիքս այսպիսի փոփոխ և երջանիկ վիճակի մեջ գտնեմ, միայն թե Հայաստանի վերջին հառաչները սիրտս կը բեկբեկեն, երբ մարին հայոց որոտացող շանթերը:

ՎԱՂԵՆԱԿ.- Նորա՛յր, մի հուսար որ Հայուն աստղը տեսնես, այլ բոլոր Հայաստան թշվառ պիտի թավալի կորստյան վիհը, ինչպես որ կործանեցավ իր գահը… Երկինք ալ բարկացայտ աչոք կը նայի Հայաստանի. այն անխիղճ Եգիպտացիները, Թաթարները, Հագարացիները, ամենքն ալ երկնավրեժ հրեշներ են, որոնք անխնա Հայաստանը կը հարվածեն... Օ՜ն, ակնարկ մը ձգե հայրենյացդ վրա և կարծեմ գերեզմաններե և ավերակներե զատ ուրիշ շենք մը չի պիտի գտնես… Մտիկ ըրե և պիտի տեսնես