Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱԶԵՆԻԿ.- Այս ի՞նչ ոտնաձայներ են… Աստվա՜ծ իմ։


ՎԱՐԴԱՆՈԻՅՇ.- Պաշտպանե՛ զիս, մա՛յր իմ…

ՆՈՐԱՅՐ.- (խորեն նայելով) Բան չկա... Զորապետներս և զինվորներս են, որ հոս կուգան... Քաջալերվե՛, սի՛րտ իմ... Երկի՜նք, զորացո՛ւր դողդոջ թևերս։


ՏԵՍԻԼ Ը




ՆՈԻՅՆՔ, ՎԱՉԵ, ԶՈՐԱՊԵՏՔ, ԶԻՆՎՈՐՔ



ՆՈՐԱՅՐ.- Կեցջի՛ք, ա՛րք հայկազունք, որ հայրենիքը պաշտպանելու համար փութով եկաք հոս ժողվվելու... Օ՜ն անդը, ժամանակ չը կորսնցունենք և զենքով ու սիրով վառված հառաջ խաղանք, զի ահա վրեժխնդրության ժամը հնչեց... Եթե չը խայտա մեր երակացը մեջ դյուցազն Հայկա արյունը, եթե եռանդ ի սիրտ և սուր ի ձեռին չը պաշտպանենք հայրենիքնիս, վա՜յ մեզի, կորստյան տխուր ժամն ալ պիտի հնչե, ուրեմն հաղթենք և մեռնինք և թող մեր զավկըները դափնիներ սփոեն մեր գերեզմաններուն վրա, թող մեկ մեկ հաղթության կամարներ ըլլան մեր շիրիմները և թող մեր արյունը խաղաղություն սփռե մեր զավակաց ընտանյացը վրա... Մեռնինք կըսեմ ամենքնիս և ալ երբե՜ք անձնատուր չլլանք այն անգութ և վատազգի մարդոց։ Եվ թող Լանկթիմուր մեր ցուրտ դիակացը վրայեն անցնի ամոթահար... Կերդնո՞ւք ամենքնիդ ալ մինչև վերքին շունչերնիդ պատերազմին դաշտին վրա սպառելու և մինչև ձեր
արյան վերջին կաթիլը հայրենյաց ծոցը ցողելու...

ԱՄԵՆՔԸ.- Կերդնո՛ւմք...