Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱԶԵՆԻԿ.- Պետք է երդնուլ, եղբարք, և ի՞նչպես մեր կյանքը հայրենյաց չը ձոնենք, ի՞նչպես արյուննիս անոր չը պարտինք, մինչդեռ հայրենիք իր գրկացը ծնավ և սնույց մեզ. մեր կուրծքերն անոր պարիսպ պիտի ըլլան և մինչև որ դիտապաստ չը գլորինք, մեր սուրերն իրենց պատյանը չի պիտի դառնան… Վատ է այն, որ ավելի կյանքը կը սիրե` քան թե ազգը։


ՎԱՂԵՆԱԿ.- Երանի ձեզ, Հայե՞ր, որ դեռ կը վառի սրտերնուդ խորերը հայրենասիրության կայծը... Ա՜հ, իմ արյունս ալ կեռա... Սուր մ'ալ ինծի տվեք, և թող վեհերոտ երիտասարդները տեսնեն ալևորը և կույրը պատերազմի արյունաշաղախ դաշտին վրա և ամոթահար ըլլան։

Նորայր.- Հապ օ՜ն, մերկացուցեք սուրերնիդ, հրաժեշտ տվեք աշխարհի, օ՜ն անդր, Սեբաստիո պարսպացը վրա, հաղթությունը մեզ կսպասե՜... Դողա՛ Լանկթիմուր, Հայերը ձեռք ձեռքի տվին...


ԵՐԳ ՊԱՏԵՐԱԶՄԻ





Վրե՜ժ կը գոռան շիրմաց խորեն
Գոռ դյուցազանց ստվերքն ահեղ,
Վրեժ կը մրմռան արդ տխրորեն
Մեր հեգ եղբարց արյան հեղեղ.
Մասյաց ժեռուտ սարն բոցավեժ
Մեր Արտերուն խոր ժայթքե վրեժ...
Օ՜ն, անվեհեր վանենք զրկանք,
Որ Հայաստան առնե նոր կյանք.
Բյուր սուր, հուր, մահ
Չազդեն մեզ ահ...
Արդ քաջալանջ`
Նետվինք հառաջ,