Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա Սեբաստիո պարիսպները կը տատանին և պիտի տապալին վերջապես, ես ալ փոխանակ անոր ավերակացը տակ ջախջախելու, քանի որ թշնամին կյանքս շնորհելեն զատ վարձք ալ կը խոստանա ինձ, ուրեմն անոր գիրկը կը դիմեմ և զայն կը գտնեմ ինձ ապաստանարան... Թող վայե և ողբա հայրենիք, հայրենիք՝ որ բոլոր տիեզերաց աղետիքը պատճառն Է... Հիմա հարկ Է որ զորքերս համոզեմ... Բայց ապահով եմ, որ անոնք ալ ինձ պիտի հետեվին, վասնզի Հայ են և ես իրենց հայրենասիրությունը փորձեցի արդեն... Բայց եթե չը համոզվին ամենքը մեկտեղ և ալեկոծի գունդս, «ես զձեզ փորձեցի» ըսելով մինակ թշնամվույն կողմը կանցնիմ... Բայց շուտ ընեմ, վասնզի հիմա արևը կը ծագի... (փողը կը հնչեցնե)։

ԶՈՐԱԿԱՆՔ.— (հանկարծ ցատկելով) Ի՞նչ կա, զորապետ, ի՞նչ կա...

ՎԱՉԵ․— Ահա արշալույսը կսկսի ծագիլ և քիչ մը ետքը Սեբաստիո պարիսպները սարսել. դուք քնացաք, բայց ես անքուն ձեր վրա հսկեցի, գիշերվան աղջամուղջը խորհուրդներ հղացավ մտացս մեջ... Ես՝ որ այսչափ ատեն սոսկալի պատերազմներե խրոխտ ճակատով վերադարձա, կը հետևի՞ք ինծի։

ԱՄԵՆՔԸ․— Միշտ քեզի հետ ենք, զորապետ։

ՎԱՉԵ.— Ուրեմն ձեզի հարցում մը ունիմ այսօր... Մեռնի՞լ կուզեք, թե վաղը ապրիլ... Պատասխա՛ն տվեք։

ԶԻՆՎՈՐ ՄԸ.— Մեռնի՜լ ի սեր հայրենյաց...

ԶՈՐԱԿԱՆՔ.— Այո՛, մեռնի՜լ ի սեր հայրենյաց...

ՎԱՉԵ․— Իրավունք ունիք, պետք Է մեռնիլ... բայց այն ատեն՝ երբ մեր արյամբը հայրենյաց ազատությունը կարենանք