Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

գնել... Իսկ պե՞տք է որ մեռնիմք կուրորեն, երբ մեր հարենիքը չը կրնալ ազատելեն զատ՝ հայ և հոգի ըլլալե դադրինք... որովհետև տեսաք և լսեցիք, որ Լանկթիմուր, այն աշխարհավեր ճիվաղը, ինչպես Պարսկաստանը, Ասորեստանը և մեր խեզճ Հայաստանր յուր խրոխտ գարշապարացը տակ ջախջախեց... Ուրեմն մենք ի՞նչպես կրնանք դեմ դնել, մենք որ Սեբաստիա մ՛ենք, մենք որ այս մեծամեծ տերությանգ քով հյուլե մը կը համարվինք։ ԶԻՆՎՈՐ ՄԸ. — + Կը սխալիս, քաջդ զորապետ, հայրենասեր Հայու մը դիմաց տասը կատաղի Թաթար քիչ են... վասնզի անոնք արյան մեջ հողդողդ փառք մը կը փնտռեն, իսկ մենք՝ սեր... Կրնաս հիշել Մամիկոնլան Վահանը և ուրիշ դյուցազներ։ ՎԱԶԵ. — + Այս մարգը վտանգավոր է, պետք է հայրենյացր, զոհել... (թարձր) Ասիկա անխելք է... Արդեն ես դիշերն ի բունճ անքուն խորհեցա, քաջ զորականք, և թշնամյադ կողմ անցնելով մեր կյանքը ապահովելէ զատ ուրիշ լավ միջոց չը դտա. Լանկթիմուր այնպիսի կատաղի հրեշ մ էր որուն դժոխային սուրեն կիյնան հայրենասիրություն և քաջություն։ ԶՈՐԱԿԱՆՔ.-+ Արդեն մենք ալ քեզի հետ ենք, զորապետ։ ԶԻՆՎՈՐ ՄԸ. — + Ի՛նչ կրնեք, ընկե՛րը, հայրենիք մատնե՜լ … ՎԱՉԵ. — + Ով որ քաջ է և իմաստունՀ թող ի նձ հետևի... (քանի մը քայլ կաոնե և մյուսներն ալ ետևեն): ԶԻՆՎՈՐ ՄԸ· - + Ուրեմն ես ալ կերթամ ձեր մատնությունը Նորայր իշխանին իմաց տալու։ ՎԱՉԵ. — Զորականք, թո՛ղ մեռնի այդ ժպիրհ մատնիչը։