Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԶՈՐԱԿԱՆՔ.- (սուր ի ձեռին վրան հարձակելով և ներս մղելով) Մեռի՛ր, մեռի՛ր։


ԶԻՆՎՈՐԸ.- (ներսեն) Ազգուրաց հրեշներ... (կռվելով) Ա՜հ...
(կը մեռնի):

ՎԱՉԵ.- Ի՞նչ ըրիք, աղեկ մը սպաննեցի՞ք...

ԶՈՐԱԿԱՆՔ.- (գալով) Այո՛, զորապետ...

ՎԱՉԵ.- Կեցցե՛ք, քաջ զորականք, դուք որ գիտցաք ձեր կենաց արժեքը` երջանիկ պիտի ըլլաք... Օ՜ն, խոհեմություն և քաջություն... (երթալով) Երթանք քաղքին դռները թշնամյաց առջև բանալու և թշնամյաց ու կենաց գիրկը նետվելու։


Տեսիլ Բ




ՎԱՂԵՆԱԿ (մինակ` մյուս կողմեն գալով)



Երանի՜ քեզ, Սեբաստիա, որ դեռ Լանկթիմուրի երկաթներուն տակ չինկար... Երանի՜ կըսեմ, որ քու հողերուդ վրա մատնիչ չես սնուցեր... Ո՜հ, իցիվ թե վայրկյան մը միայն բացվեին հանկարծ այս սև սև աչքերս և տեսնեի անգութ Թաթարաց արյամբը կարմրած դաշտերդ... երբ հաղթության բառը քու խրոխտ պարսպացդ վրա որոտա... Ա՜հ, երկի՛նք, դու զորացո՛ւր թշվառ Հայուն բազուկը և մեղմացուր անգութ թշնամվույն սիրտը... Գթությո՜ւն, գթությո՜ւն. միթե չսպառեցա՜ն կայծակներդ զորս անդադար տարաբախտ Հայաստանի ալևոր ճակտին թոթափեցիր... Ա՜հ, եթե Լանկթիմուր իր արյունոտ ոտքերը Սեբաստիո հողույն վրա դնե` Սեբաստիա Հալասաանի սև գերեզմանը պիտի ըլլա... Ո՜վ երկինք, եթե Հայաստանի