Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա... (կը մեկնին... Հեռուեն պատերազմի փողեր կը հնչվին):



Տեսիլ Դ

ՆՈՐԱՅՐ, ԶԻՆՎՈՐՔ

ՆՈՐԱՅՐ․— Ահա, պատերազմի պատրաստության փողերը կը հնչեն... Վա՜յ անոնց՝ որոնց սրտին հրճվանք չազդեր այս փողերուն ձայնը... Ուրախացե՛ք, քա՛ջ զորականք, պիտի տեսնեք, որ քիչ ատենեն Լանկթիմուր Սեբաստիո խրոխտ պարսպացը տակեն ամոթահար պիտի անցի․․․ Պիտի հիանա բոլոր Ասիա, թե ի՛նչպես Սեբաստիա Լանկթիմուրի սպառնացայտ նայվածքին դեմ չը դողաց․—միությամբ և քաջությամբ—միությունը, միություն է ազգի մը զենքն ու կյանքը... Հայե՛ր, երկնից երեսը հույս չի փնտռենք, մեր հույսը թող ըլլա մեր սիրտը և մեր սուրը... Ե՛լ, ե՛լ, արև, այսօր դու հորիզոնը իջած ատենդ՝ կամ Հայաստան քեզի հետ մեկտեղ գերեզման պիտի իջնա և կամ յուր աստղը գիշերային առաջին աստղին հետ պիտի շողշողա, բայց ես տարակույս չունիմ, որ վերջինը պիտի ըլլա, այո՛, Հայաստանի աստղը պիտի փայլի, մինչդեռ ամեն Հայ՝ միաբան զենք առեր է և զենքն իր ձեռացը մեջ չը դողար... Այո՛, պիտի հաղթանակե Սեբաստիա... Ո՜վ Սեբաստուհիք, դափնյա պսակներ պատրաստեցեք ձեր զինվորական եղբարցը։