Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսիլ Ե


ՆՈՒՅՆՔ և ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.— Դո՞ւ ես, Նորայր, Սեբաստիո իշխանը․..
ՆՈՐԱՅՐ.— Այո՛․․․ քաջդ պատգամավոր։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.— Լանկթիմուր տիեզերակալ՝ Արքայն Թաթարաց, որ բոլոր Ասիան նվասեց, տեսնելով Սեբաստացվոց անօգուտ ընդդիմակալությունը, կերդնու յերկինս, որ եթե Սերաստիա անձնատուր ըլլա, երբեք սուր չի պիտի շողացնե Հայոց գլխուն վրա3
ՆՈՐԱՅՐ․— Իսկ եթե անձնատուր չըլլա՞։
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.— Թե բոլոր բնակիչները անխնա սրո ճարակ պիտի մատնե և թե Սեբաստիան հիմնահատակ պիտի կործանե․․․
ՆՈՐԱՅՐ․— Ուրեմն եթե այդչափ վեհանձն Է Լանկթիմուր, թող զենքով հաղթանակե, փոխանակ սուտ երդումներով աչք շլացնելու. Սեբաստիո համար նախամեծար Է պարտյալ մեռնիլ, քան թե անձնատուր․․․
ՊԱSԳԱՄԱՎՈՐ․— Մտածե՛ Նորայր, հետին զղջումն անօզուտ Է... Դարձո՛ւր աչքդ Հայաստանի ավերակացը վրա, Սեբաստիայեն ավելի ամրապարիսպ քաղաքաց բնակիչներն ալ այդպես ըսին, բայց իրենք ալ իրենց քաղաքաց փլատակացը տակ թաղվեցան անշշունջ․․․
ՆՈՐԱՅՐ․— Ո՛չ, ո՛չ, Լանկթիմուր չի կործանեց այն քաղաքները, այլ Լանկթիմուրեն զորավոր ոգի մը՝ անմիությունը, որ Հայաստանի արևը մարեց... Ո՜վ պատգամավոր, մի՛ կարծեր, որ Հայերը քաջ չեն․ եթե Հայերը իրենց քաջությանը չափ միություն ալ ունենային, Լանկթիմուրը