Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բախտ Հայեր, ուրեմն մահվան պատրասվեցեք... Քիչ ատենեն պիտի տեսներ, որ հաղթականն Լանկթիմուր Սեբաստիո կործանյալ պարսպացը վրայեն իր վրեժխնդիր սուրբ տարածած մահ կսպառնա...


ՆՈՐԱՅՐ.– Ո՜վ պատգամավոր, գիտցիր որ Սեբաստացիք երբեք անձնատուր չեն ըլլար, եթե մեկ անձ մ՚ալ մնա... Կը մեռնին՝ վատ չապրելու համար:

ԶՈՐԱԿԱՆՔ.– Այո՛, պատերա՜զմ... Կեցցե՜ Հայաստան։

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.– Մի՛ խրոխտար այդպես, Սեբաստացիք, քիչ ատենեն պիտի վայելեք (սպառնալից կը հեռանա):

ՆՈՐԱՅՐ.– Կը տեսնե՞ք, քա՛ջ Հայեր, որ Պարսկաստան և Ասորեստան նվաճող սոսկալի բանակը ձեր մահատարափ նետերեն զարհուրած՝ դեսպան կը ղրկե, որ անձնատուր ըլլար... Քաջալերվեցե՛ք, Հայե՛ր, եթե հաղթենք՝ Սեբաստիա Հայաստանի երկրորդ խանձարուրքը պիտի ըլլա, և Հայաստան դարձյալ իր կիսակործան ավերակացը մեջեն աներկյուղ իր գոռոզ գլուխը պիտի բարձրացնե... Ուրեմն կեցցե՜ն Հայր և կեցցե՜ Հայաստան...

ԶՈՐԱԿԱՆՔ.– Կեցցե՜ն Հայր և կեցցե՜ Հայաստան... (հանկարծ աղմուկ մը կելնե):

ՆՈՐԱՑՐ.– Ի՞նչ ձայներ են ասոնք... (ժողովուրդը սարսափած խորեն կը վազե) Ի՜նչ պատահեցավ... Ինչո՞ւ սարսափահար կը փախչիք։

ԺՈՂՈՎՈՒՐԴ.– Մատնությո՜ւն... Մատնությո՜ւն) Լանկթիմուր Սեբաստիան կոխեց։

ՆՈՐԱՅՐ.– Սոսկալի հարվա՜ծ... (դողդոջուն նվաղելու կըլլա, բայց հանկարծ կսթավի) Օ՜ն անդր... Քա՛ջ զորականք դեռ սուրերնիս չէ փշրած ձեռրներուս մեջ... Հապ՝

98