Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օ՜ն, մեռցնենք և մեռնինք` դարձյալ գոչելով «կեցցե՛ Հայաստան...»


ԶՈՐԱԿԱՆՔ.— Կեցցե՜ Հայաստան... (սուսերամերկ կը սլանան):

ՁԱՅՆԵՐ.— (դրսեն) Կեցցե՜ Լանկթիմուր։

Տեսիլ Զ

ԼԱՆԿԹԻՄՈԻՐ, ԶԻՆՎՈՐՔ, հետո ԶԱՐՄԱԶԱՆ

ԼԱՆԿԹԻՄՈԻՐ.— Քաջ զորականք, ահա ձեզի արյան ասպարեզ մը... Կատաղի վագրերու նման հառաջ նետվեցեք, ահա նոր գլուխներ ձեր սուրերուն կսպասեն. երբեք մի՛ գթաք, զարկե՛ք, մի՛շտ զարկեք. ձեր այսօրվան զբոսանքը թող այս ըլլա. եթե հոգնելով ծարավիք՝ ծարավնիդ հագեցնելու համար զոհերնուդ արյունը խմեցե՛ք... Ինչվան երեկո ձեզի ժամանակ կուտամ. եթե երեկոյին Հայ մը տեսնեմ՝ վա՜յ ձեզի... Եթե գտնեմ ձեր մեջեն մեկը, որուն սրեն արյուն չը կաթեր՝ վա՜յ անոր... հապ՝ օ՜ն յասպարեզ, կրակ, կայծակ, վա՜յ և մահ թափեցեք Հայոց գլխուն... (զորքերը սուսերամերկ կը վազեն):

ԶԱՐՄԱԶԱՆ ԵՎ ԶՈՐՔ.— (դրսեն) Կեցցե՜ Լանկթիմուր, կործանի՜ Հայաստան (տեսարանը կուգան):
ԼԱՆԿԹԻՄՈԻՐ.— Կեցցե՜ս արիդ զորավար Թաթարաց, դու որ միշտ ինքնակալիդ կամակատար գտնվեցար, դու որ քու քաջություններովդ Լանկթիմուրի ճակտին փառաց դափնիներն ավելցուցիր։
ԶԱՐՄԱԶԱՆ.— Քաջդ ինքնակալ, եթե քաջություն գործեց Զարմազան տիեզերասաստ Լանկթիմուրի անվամբը