Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արշաւել ի գով սոցա՝ լեզուս ո՛չ զօրէ,
Զի յորդեն ըզգիտութիւն յո՜յժ օրըստօրէ.
          Ո՜վ տէր իմ,
          Անհուն սէր իմ,
          Մինչ յայս հայեցայ,
          Առաւել քան ըզդշխոյն՝
          Ես յիմարացայ:

Երանի քո ծառայիցդ, որը շուրջ ըզքև վան,
Եւ կըրկին պատմուճանսս բերկրին յաւիտեան,
Զոր տեսեալ և հիացեալ գերիս լալական,
Մորմոքին ախվայութեամբ ես հառաչաձայն.
          Ո՜վ տէր իմ,
          Անհուն սէր իմ,
          Մինչ յայս հայեցայ,
          Առաւել քան ըզդշխոյն՝
          Ես յիմարացայ:

23


ԴԱՐՁԵԱԼ ԶԿՈՍՏԱՆԴՆՈԻՊՕԼՍՈՅ, Ի ԴԷՄՍ ՎԱՐԴԻ


ԵԻ ՊԻԻԼՊԻԻԼԻՆ, ՅՈՐՈԻՄ ԶԱՆԱԶԱՆ ՆՄԱՆՈԻԹԻԻՆՔ


ՄԱԿԱՑՈԻԹԵԱՆՑ ՍՏՈՐԱԳՐԻՆ ՆԵՐԲՈ ՎԱՐԱՐ


Առաւօտեան քաղցր և անոյշ հովերքն,
Մերձեալ հընչեն մեզմով թըփոցդ քովերըն,
Ա՜րդ, ծածանին աչացս լըցեալ ծովերըն.
          Բացի՜ր, բացի՜ր, իմ կարմիր վարդ աննըման,
          Գեղըդ նըման արեգական վառվառման: