Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տող բազմազան բովանդակությամբ ստեղծագործություններ:

Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, 1772 թվականին, Սյունյաց նահանգի քնարերգուն Պոլսում հրատարակում է իր բանաստեղծությունների ժողովածուն՝ «Գրքոյկ կոչեցեալ Երգարան»: Այստեղ, երգչի բազմաբովանդակ բարոյագիտական բանաստեղծաթյունների մեջ, աչքի են ընկնում վարդի ու սոխակի անունով, և ապա անվանապես ազգին, ժողովրդին ուղղված ազատախոհ, հայրենաբաղձ երգեր: Դրանք բանաստեղծական արձագանքներ են 18-րդ դարում աշխուժացող հայ քաղաքական կյանքի: Բանաստեղծի ծննդավայր Սյունիքի հերոսամարտերը, օտարների լծի տակ նրա կրած տառապանքներն են, որ (հայ և հույն ժողովուրդների ազատագրական նոր շարժումների առթիվ) ստիպել են ծերունազարդ երգչին գրիչ վերցնելու: Պատմական այս հողի վրա Է ստեղծվել Պետրոս Ղափանցու երգերի լավագույն մասը: Նույն 1772 թվականին նա գրում Է. «Դարձեալ սա ազգն իւր սիրելի» բանաստեղծությունը՝ ուղղված ժողովրդին, ինքնաճանաչման կոչով: Դա Պաղտասար Դպրի «Ի նընջմանէդ արքայական» երգի բացահայտ արձագանքն է:

Հետևելով իր նախորդներին և ժամանակակիցներին, բանաստեղծը կանգ չի առնում նրանց սահմանագծում:

Իր կրոնական, բարոյակրթական բանաստեղծություններում, նախորդ երգիչների նման Պետրոս Ղափանցին ևս խոսում է աստծո հետ, երկնային թագավորի առաջ բացում է իր ցաված սիրտը, մեկիկ-մեկիկ պատմում դարդերը և օգնության աղերսում նրանից: Երգչի դժգոհությունն ու անհանգստությունը խոր շարժառիթներ ունեն: Նա ներքին հա-