Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կաթնամատոյց մարք գերագովք, լըծորդք ի գութ և ի խընամ,
Ի միասին հանդիսացայք ի հոգս ազգաց միշտ անտարտամ,
Զանկեալքս ի խոր թըշուառութեան, յորում նեղիմք գամ քան ըզգամ,
Սրբոցըդ սուրբ, կամաց հաճոյ լիցի փշել անգամ-անգամ:


82


ԶՓԵՍԱՅԷՆ ԽՈՐՀՐԴՈՅ...


Գարուն եղև յարեալ հիւսիսն ամլական,
Եկըն թեման շընչեաց ի մերս այգեստան,
Երփնաւորեալք երեսք դաշտաց փայլեցան
Եւ քարեցին ըզհոտս իւրեանց աննըման.
          Արի՛ մըտցուք ի տան գինւոյ սիրով քո,
          Եւ կարգեսցուք ի վերայ քո զսէր սիրոյ.
          Արի՛, արի՛, դարձիր սա մեզ, սոմնացի,
          Եւ լըսեցո՛ ըզբարբառ քո բերկրալի:


Ձըմեռն էանց բուրաստանք մեր ծաղկեցան,
Լերինք, բըլուրք և առապարք բերկրեցան,
Շաղոտ ծաղկունքն մարգարտապէս շողշողան,
Վարդ, մանուշակ, նարկիս, նարդոս և շուշան.
          Արի՛ մըտցուք ի տան գինւոյ սիրով քո,
          Եւ կարգեսցուք ի վերայ քո զսէր սիրոյ.
          Արի՛, արի՛, դարձիր առ մեզ, սոմնացի,
          Եւ լըսեցո՛ ըզբարբառ քո բերկրալի: