Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արի, քույր իմ գովեալ, սեր իմ սիրոյ,
Սուրբ աղաւնի, մաքուր տաստակ դու մօր քոյ,
Աղբիւր կընքեալ, ջրհոր ջըրոյ կենդանւոյ,
Ի սուրբ Լիբանան լեռնէ հոսեցելոյ:
          Արի՛ մըտցուք ի տուն գինւոյ սիրով քո,
          Եւ կարգեսցուք ի վերայ քո զսէր սիրոյ.
          Արի՜, արի՜, դարձիր առ մեզ, սոմնացի,
          Եւ լըսեցո՜ ըզբարբառ քո բերկրալի:


Արդ նըռնենին և նըշենին ծաղկեցաւ,
Եւ վարսաւոր արմաւենին բարձրացաւ,
Նոճն ընդ սօսւոյն փընջաւորեալ ճոխացաւ,
Երկիրս երկնից նամանմանեալ նոյնացաւ.
          Արի՛ մըտցուք ի տուն գինւոյ սիրով քո,
          Եւ կարգեսցուք ի վերայ քո զսէր սիրոյ.
          Արի՜, արի՜, դարձիր սա մեզ, սոմնացի,
          Եւ լըսեցո՛ ըզբարբառ քո բերկրալի:


Ցանկողնի իմ ի գիշերի խընդրեցի,
Զոր սիրեաց անձն իմ խնդրեցի, ո՜չ գըտի,
Իբրև անցի ընդ պահապանսրն գըտի,
Տարեալ տարփմամբ ի սոսն մօր՛ն իմոյ մուծի.
          Արի՜ մըտցուք ի տուն գինւոյ սիրով քո,
          Եւ կարգեսցուք ի վերայ քո զսէր սիրոյ.
          Արի՜, արի՜, դարձիր առ մեզ, սոմնացի,
          Եւ լըմեցո՛ ըզբարբառ քո բերկրալի: