Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այտք քո կարմիր՝ նըման կեղևոց նըռան,
Պարանոց քո քան զաշտարակըն Դաւթեան,
Որ շինեալ է ի Թալպիօթն անկործան,
Կախեալ ի նմա աշտեայք և հազար վահան.
          Արի՛ մըտցուք ի տուն գինւոյ սիրով քո,
          Եւ կարգեսցուք ի վերայ քո զսէր սիրոյ.
          Արի՛, արի՛, դարձիր առ մեզ, սոմնացի,
          Եւ լըսեցո՛ ըզբարբառ քո բերկրալի:

Վաղորդենիւ ցօղով գըլուխ իմ լըցաւ,
Վարսք իմ տարափով գիշերոյ ուռճացաւ,
Ձեռք իմ պընտեալ ակամբ թարսսայ շքեղացաւ,
Եւ ի քարանց շափիւղայից կազմեցաւ.
          Արի՛ մըտցուք ի տուն զինւոյ սիրով քո,
          Եւ կարգեսցուք ի վերայ քո զսէր սիրոյ.
          Արի՛, արի՛, դարձիր առ մեզ, սոմնացի,
          Եւ լըսեցո՛ ըզբարբառ քո բերկրալի:

Ե՛կ ի ծայրէ Լիբանանու է՛ջ, արի՛,
Եկեսցես և անցցես յոյժ վաղվաղակի,
Ի գըլխոյ Սանիրայ և Ահերմօնի,
Փութա՛ և է՛ջ, գովեալ քոյր իմ նազելի:
          Արի՛ մըտցուք ի տուն գինւոյ սիրով քո,
          Եւ կարգեսցուք ի վերայ քո զսէր սիրոյ.
          Արի՛, արի՛, դարձիր առ մեզ սոմնացի,
          Եւ լըսեցո՛ ըզբարբառ քո բերկրողի: