Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տաղաչափելն զյաճախութիւն նորին անցից,
Ընդդիմանայ իմոյս տըկար և խուն ջանից,
Զի կարօտի բազմահըմատ տրամաբանից,
Ապացուցիւ հեղուլ ի կարգ անկեալ բանից:

Իբրև տերև չոր և թեթև մի աշնանի,
Անձն իմ խըլեալ միշտ ի հողմոց տարաբերի,
Յար անկայան և աստ և անդ շրջաբերի,
Եւ օր քան զօր ի չարիս իւր կամակորի:

Տուն և տեղի յաթկի փառացդ հողիս խաւար,
Անվայելուչ և անխընամ թողի իսպառ,
Եւ շիջուցի անթիւ չարեօք գլոյսն, որ ի վառ,
Ըզխիղճ մըտացս խաղաղարար և յոյժ ճարտար:

Կըշտամբեցայ վասըն մեղաց հէքս անարժան,
Եւ մաշեցայ ի հոգս որպէս սարդի ոստայն,
Այնու գըտայ ի վախճանի յաւէտ խոտան,
Եղեալ կոխան յամենայնի ես անպիտան:

Աւուրք կենացս որպէս ըստուեր էանց գընաց,
Եւ հետևիլս այլ առաւել փախչի ի բաց,
Թըշնամիք իմ փարթամացա՛ն յիմոց գաղտնեաց,
Եւ փակամ լեալ յըղփացան ի յաղտեղեաց:

Զքո անըսպառ ողորմութիւնդ և անզըրաւ,
Եւ զհայրական սէրդ յորդառատ իսկ և անբաւ,
Զայնս ոչ ծանեաց ամենևիւն և ո՛չ բընաւ,
Ըստ իրաւանց տանջիմ, ահա, այնր աղագաւ: