Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զաղտն հանդերձի ցըխոտ, մըրոտ, ըզկարասիսըն պատուական,
Մեծաւ ջանիւ ի բաց հաճել, և լըւանալ ազնիւք փութան,
Բայց, ուր ո՛չ գոյ հուր, ջուր և փայտ, այլև օճառ մաքրողական,
Զայն անտեսե՜լ և զանց առնել, յիրաւի, արժա՜ն է, արժա՜ն:


41


ԴԱՐՁԵԱԼ ԶՆՈՅՆՈՅ ԵԻ ԲԱՐԿՈԻԹԵՆԷ


Բարի և չար հրամայեցեալ և արգելեալ,
Ընդ բարութիւն և չարութիւն համակարգեալ,
Թէ իրաւանց հետևիցիս միմեանց կըցեալ,
Չարքն եղանին յերեսաց քոց տարահերքեալ:

Այլ բարկութիւն անըզգամաց է՛ վառ կըրակ,
Զի ո՜չ հայի բընաւ յաւագ և յանաւագ,
Այլ զչարութիւնն իւր առօրին լի բովանդակ,
Բերէ արտաքս, զերթ փոթորակ անժամանակ:

Առանց քոյոյ նըպաստութեան փուշք շատանան,
Եւ եղիճով այգիք լըցեալ խոպանանան,
Բերրի հողոց և պարտիզաց ընդդիմանան,
Անտառօրէն արմատ ձըգեալ յոյժ թաւանան:

Վարդայատակ այգիքն եղեն անմարդաբնակ,
Եւ ձագս հանին անդէն գազանք չարատեսակ,
Այլ ուր իցէ արդարութիւն զուտ, ւ անապակ,
Անդ բուսանին վարդ մանուշակ, արագ-արագ: