Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցել քայլել ժամանակի հետ, «թշնամու», «գեհենատար» հողմերի դեմ նրա բացած առագաստը փոքր է եղել, կյանքի պահանջներին չեն համապատասխանել իր ընթացքի չափ ու կշիռը, ապրել է, «թըմրեալ յարամնային»: «Դարձեալ ար նոյն սուրբ էջմիածին» և այլ տաղերում արդեն մեղքի և զղջման, հուսահատական մրմունջներին գուգակցվում են ըմբոստ տրամադրություններ, ցավատանջ գալարումներին, ողբին՝ հաջորդում են բողոքն ու պահանջը՝ դարձյալ առ աստված. «Ճարս ի՞նչ Է, ցոյց իմ անճարին»՝ հարցին պատասխանում Է ինքը բանաստեղծը՝ ճար, ճանապարհ ցույց տալով: Այս անգամ նա աստծուց բացահայտորեն պահանջում Է օգնություն՝ այլադավան և այլակրոն թշնամիների դեմ պայքարելու համար:

Էջմիածնին նվիրված երգերում զգալի է կրոնա-քաղաքական պայքարի նույն ծրագիրը, որն առաջին անգամ առաջադրում էր դեռևս Ստեփանոս Օրբելյանը իր «Ողբ...-ում», և այն, ինչ որ կա նաև նրան նախորդող բանաստեղծներից ոմանց մոտ: Պետրոս Ղափանցին նույնպես ինքնուրույն պետականություն վերստեղծելու պահանջն է առաջադրում, էջմիածինը դիտելով որպես Հայաստանի փառքի և ինքնուրույնության խորհրդանիշ: Հայաստանի կրոնա-քաղաքական կյանքի նորոգման դեպքում բանաստեղծը խոստանում է աքսորից վերադառնալ հայրենիք. «Ցորում երգել զերգս նորոգս»:

Մոլեռանդ հավատացյալի և ըմբոստ հայրենասերի հոգու պոռթկում Է «խնդիր և աղաչանք, բողոք և հառաչանք...» բանաստեղծությունը: Դա այն սահմանն Է, որից հետո կարծեք թե բաժանվում են կրոնավոր ողբացողն ու ազատասէր, ըմբոստ, աշխարհիկ երգիչը: Նա գրամ է բնության ազա-