Էջ:Petros Ghaphantsi, Verses (Պետրոս Ղափանցի, Բանաստեղծություններ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քայլք և հանդերձք, ծաղր և ծիծաղք են վիպասանք բանաւորաց,
Զբարըս նոցունց յայտնեն աչաց և ականջաց մըտաւորաց,
Բառն է խըրթին, դիրն անընթերց, յամենեցունց թանձրամըտաց,
Թըռչունքն ի յօդս, ձըկունքն ի ծովս՝ ձևով, գունով չարքն յայտնի են:

Յո՜յժ փափագօղքն շնորհաց սըրբոյ, զբերանս իւրեանց լի՛ բանան,
Առեալ զհոգի, ծաղկեն արագ, իբրև ըզլեառըն Լիբանան,
Ընթերակայք նոցա անտի, անոյշ հոտով յար լիանան,
Քաղաքք անթիւք, դաշտաբընկաք՝ Բիւզանդիոյ սարքն յայտնի են:

Աբդ ի յայտնիս և յանյայտնիս մի լինիցիս մտօքըդ խօթ,
Որպես արար առ կենարարն՝ սուրբն հակածիր անլուր սամօթ,
Ապա թէ ոչ՝ փոյթ կորուսցես դու գերանին յո՜յժ մօտ առ մօտ,
Զի ձիթառատ լապտերքն անշէջ, այո՛, սոքօք վառքն յայտնի են:

Հազար բանից ունկըն մատոյց տըխմարն և ոչ զգաստացաւ,
Մի լըւաւ բան միշտ երկիւղածն, և նա այնու ըզգօնացաւ,
Թէ զհոլովմանց ժամանակաց, աստէն հարցցես, կատարեցաւ,
Ի նախընթաց երկըս տողից՝ մերոյս տոհմի դարքն յայտնի են: